Պանրով լցոնած պղպեղ

Պանրով լցոնած պղպեղ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պանրով լցոնած պղպեղ. Անկրկնելի, համեղ հյուրասիրություն: Ինքներդ փորձեք և համոզվեք, թե որքան համեղ ուտեստ է պանրով ​​լցոնած պղպեղը: Հյութալի և շատ համեղ ուտեստը դուր կգա բոլորին, նույնիսկ պղպեղ չսիրողներին և մսի սիրահարներին: Պատրաստեք, չեք զղջա:

Այս բաղադրատոմսով համեղ, հեշտ պատրաստվող հագեցնող նախուտեստ է ստացվում` պանրով ​​լցոնած պղպեղ: Այս սենդվիչները կարելի է մատուցել թե նախաճաշի ժամանակ, և թե տոնական հյուրասիրության ժամանակ:

Նման նախուտեստը կզարդարի ցանկացած տոնական սեղան: Ես երկար տարիներ պատրաստում եմ պանրով լցոնած պղպեղ, և միշտ այս պայծառ պատառները հիացնում են հյուրերին:

Պանրով լցոնած պղպեղ

Պանրով լցոնած պղպեղ. Անհրաժեշտ Բաղադրիչները

_ 4 խոշոր պղպեղ

_ 250-300 գրամ ֆետա պանիր

_ 200 գրամ կոշտ պանիր

_ 2 ձու

_ 2-3 ճաշի գդալ թթվասեր + մի քանի ճաշի գդալ մայոնեզ

_ Կանաչիներ, սխտոր և սիրելի համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պանրով լցոնած պղպեղ

Պանրով լցոնած պղպեղ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Պատառաքաղով ծակծկել մեծ մսոտ պղպեղը, դնել ջեռոցի տապակի վրա և թխել 180 աստիճանի տակ մոտ 30 րոպե:

_Դրանից հետո կիսել մեջտեղից, հեռացնել սերմերը և հանեք կեղևը (ցանկության դեպքում, կարող եք չհեռացնել):

_Խառնել երկու տեսակի պանիրները (քերիչով անցկացնելով), ավելացնել ձու, թթվասեր և մայոնեզ: Կանաչի և սխտոր ըստ համտեսի:

_Եթե ​​ֆետան շատ աղի է, ավելի շատ կոշտ պանիր վերցրեք, մի խոսքով առաջնորդվեք ձեր ճաշակով:

_Լցոնել պղպեղը և դնել ջեռոցը թխվելու 180 աստիճանի տակ, մոտ 25 րոպե:

Ահա այսպիսի համեղ ուտեստ է ստացվում:

Պանրով լցոնած պղպեղ
Պանրով լցոնած պղպեղը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տապակած Պանիր․ Հնարավոր չէ Հագենալ այս Խրթխրթան Պանրի Ձողիկներից

Խնդրում ենք Գնահատեք