Բուրավետ պանրով կարկանդակ. Փորձեք այս հեշտ, մատչելի և համեղ ուտեստն ու կսիրահարվեք դրան

պանրով կարկանդակ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Բուրավետ պանրով կարկանդակ. Հալած պանրով շատ փարթամ, փափուկ, եթերային խորտիկ:

Սա շատ համեղ նախուտեստ է, որը կարող է նույնիսկ փոխարինել հիմնական ուտեստներին: Անպայման պատրաստեք այս հիանալի խորտիկը:

պանրով կարկանդակ

Բուրավետ պանրով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_ տաք կաթ 200 մլ

_ ձու 1 հատ

_ բուսական յուղ 3 ճաշի գդալ

_ շաքարավազ 1 ճաշի գդալ

_ աղ 1 թեյի գդալ

_ չոր խմորիչ 1 տուփ

_ ալյուր 300 գ

_ ցանկացած կոշտ պանիր և ֆետա պանիր ըստ ճաշակի

_ դեղնուց՝ վրան քսելու համար

պանրով կարկանդակ պանրով կարկանդակ

Բուրավետ պանրով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_ Տաք կաթի մեջ լուծել բուսայուղն ու ձուն, ավելացնել շաքարավազն ու խմորիչը, աղը, ամեն ինչ խառնել, մինչև հարթ լինի։ Ծածկեք և թողեք 10 րոպե։

_ Լցնել մաղած ալյուրը և հունցել կպչուն, բայց միատարր խմոր։

_ Ծածկեք և թողեք տաք տեղում 40 րոպե։

_Քերել կոշտ պանիրը խոշոր քերիչով և խառնել ֆետայի կտորների հետ։

_ Սեղանին ալյուր ցանել, խմորը փռել և բլիթի ձևով բացել, միջուկի մեծ մասը դնել, վրան ծածկել, եզրերը փակել։

_ Կրկին ձգել մեծ կլոր բլիթ։

_ Բլիթի վրա քսել հարած դեղնուց և ցանել միջուկի մնացած մասը։

_ Թխել 180 աստիճանով մոտ 20-30 րոպե, բայց նայեք ձեր տեխնիկային:

պանրով կարկանդակ

Այս բուրավետ, շատ ախորժելի կարկանդակը մատուցում ենք թե տաք վիճակում՝ հալած պանրով, թե սառը վիճակում, նույնպես շատ համեղ է։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խաչապուրի թավայի մեջ

Խնդրում ենք Գնահատեք