Պանրով կարկանդակ. Այն պատրաստվում է շատ պարզ, նուրբ լավաշով

Պանրով կարկանդակ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Կարտոֆիլի միջուկով և պանրով կարկանդակը պատրաստվում է բարակ լավաշով, պարզ և արագ։

Ստացվում է ախորժելի և հագեցնող նախուտեստ, որի միջուկը կարելի է բազմազանեցնել տարբեր հավելումներով։

Պանրով կարկանդակ

Պանրով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լավաշ 3 հատ

_Կարտոֆիլ 3 հատ

_Կաթ 50 մլ

_Կանաչի՝ ըստ ճաշակի

_Չեդդեր կամ այլ պանիր 100 գր

_Աղ 1 թեյի գդալ

_Ձու 2 հատ

_Բուսական յուղ 50 մլ

_Մածուն 4 ճաշի գդալ

_Քնջութ՝ ըստ ցանկության և ճաշակի

Պանրով կարկանդակ

Պանրով կարկանդակ

Պանրով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը եփել և վերածել պյուրեի՝ կաթով կամ թթվասերով, սերուցքով, կարագով և կանաչիներով, քերած պանրով։

_Ձուն հարել բուսայուղի և մածունի կամ թթվասերի հետ։

_Փռել լավաշը և այն խոնավացնել սոուսով, դա կօգնի, որ լավ փափկի։

_Վրան դնել ևս մեկ լավաշ և միջուկը լավ տարածել։

_Երրորդ լավաշի շերտի հետ էլ նույնն անել:

_Միջին միջուկը դնել, հարթեցնել, ծալել լավաշի եզրերը։

_Ամուր ռուլետ փաթաթել և մասերով կտրել։

_Կտորները դասավորել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։

Հուշում. Պատրաստուկի որոշ մաս կարելի է փաթեթավորել տոպրակի մեջ և դնել սառնարանը՝ հետագա պահպանման համար:

_Թխել 180 աստիճան ջերմաստիճանում, մոտ 15-20 րոպե։

Պանրով կարկանդակ

Պանրով կարկանդակ

Այս նախուտեստը կունենա փխրուն կեղև և փափուկ միջուկ։ Ըստ ճաշակի, թխելուց առաջ վրան ցանել քնջութի սերմեր։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ծույլ լազանյա լավաշով

Խնդրում ենք Գնահատեք