Պանրով կարտոֆիլով պյուրե. Այս անսովոր համադրությունը հաստատ ձեզ կզարմացնի

Պանրով կարտոֆիլով պյուրե ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պանրով կարտոֆիլով պյուրե. Այս անսովոր համադրությունը հաստատ ձեզ կզարմացնի

Կարտոֆիլն ու պանիրը յուրաքանչյուր տնային տնտեսուհու խոհանոցում 2 անփոխարինելի մթերք են: Կարտոֆիլից կարող եք պատրաստել բազմաթիվ համեղ կողմնակի ուտեստներ, իսկ գրեթե ցանկացած ուտեստին կարելի է ավելացնել պանիր: Իսկ ի՞նչ կլինի, եթե այս երկու բաղադրիչները համատեղվեն:

Պանրով պյուրեն կարտոֆիլով բավական հեշտ է պատրաստել, և արտաքին տեսքով իսկական մածուցիկ, հալած պանիր է հիշեցնում, որին անհնար է դիմակայել: Իր կառուցվածքի շնորհիվ այս ուտեստը կարող է ծառայել որպես նախուտեստ բոլոր տեսակի մսամթերքների և պարզապես հացի հետ: Ստացվում է շատ անսովոր և համեղ:

Պանրով կարտոֆիլով պյուրե

Պանրով կարտոֆիլով պյուրե. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կարտոֆիլ 800 գ
  • Մոցարելլա 400 գ
  • Սերուցք 200 մլ
  • Կարագ 30 գ
  • Երշիկեղեն՝ ըստ ճաշակի
  • Խոզապուխտ` ըստ ճաշակի
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Պանրով կարտոֆիլով պյուրե

Պանրով կարտոֆիլով պյուրե. Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլը մաքրել և խաշել: Համեմել աղով` ըստ ճաշակի:
  2. Պատրաստի կարտոֆիլը մանրակրկիտ տրորել, ապա անցկացնել մաղի միջով: Կարտոֆիլը դնել թույլ կրակի վրա, ավելացնել սերուցք և կարագ: Խառնել կարտոֆիլը կրակի վրա, այնքան, մինչև յուղն ամբողջությամբ լուծվի, ապա ավելացնել պղպեղ:
  3. Քերել պանիրն ավելի արագ հալչելու համար: Մոցարելլան աստիճանաբար ավելացրեք կարտոֆիլի խյուսի մեջ՝ չդադարելով խառնել:

Մատուցելուց առաջ տապակել խոզապուխտն ու երշիկեղենը գրիլի կամ տապակի վրա:

Պանրով կարտոֆիլով պյուրե

Նման անսովոր ուտեստը կարող եք մատուցել ինչպես մսով, այնպես էլ ձկով:

Կարող եք փորձել կարտոֆիլի պյուրեին տապակած սունկ ավելացնել կամ բանջարեղենով մատուցել: Այս ուտեստի դեպքում բացարձակապես սահմանափակումներ չկան, և դա հիանալի է:

Պանրով կարտոֆիլով պյուրեն պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Տապակած կարտոֆիլ

Խնդրում ենք Գնահատեք