Պանրով կեքսիկներ. Փոքրիկ նրբահամ խորտիկ

Պանրով կեքսիկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ջեռոցում փոքրիկ Պանրով կեքսիկներ պատրաստելը աներևակայելի հեշտ է։ Նույնիսկ հասարակ ձուն ավելի դժվար կլինի եփել։

Այն իսկական ուրախություն կլինի երեխաների և մեծահասակների համար:

Պանրով կեքսիկներ

Պանրով կեքսիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթնաշոռ 200 գր

_Կոշտ պանիր 50 գր

_Պղպեղ 1 հատ

_Լոլիկ (փոքր) 1 հատ

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Ձու 2 հատ

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պանրով կեքսիկներ

Պանրով կեքսիկներ. Պատրաստման եղանակը

_Կաթնաշոռը պատառաքաղով տրորել, ավելացնել ձվերը և նորից լավ խառնել։

_Պղպեղը մաքրել սերմերից, ցանկալի է լոլիկը մաքրել կեղևից։

_Կտրել դրանք խորանարդներով:

_Կոշտ պանիրը քերել, կանաչիները մանր կտրատել և խառնել բոլոր բաղադրիչները։

_Կեքսերի կաղապարներին մի փոքր յուղ քսել, ստացված զանգվածը լցնել դրանց մեջ։

_Ջեռոցը տաքացնել 200°C և նախուտեստը թխել ջեռոցում 15-20 րոպե։

Մատուցելուց առաջ թողնել մի փոքր սառչի, հանել կաղապարներից և հյուրասիրել ձեր ընտանիքին։

Պանրով ջեռեփուկ

Ձեզ անպայման դուր կգան այս փոքրիկ հրաշքները։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տապակած պանիր

Խնդրում ենք Գնահատեք