Պանրով կեքս. Քնքուշ թխվածքն առանց դժվարության արդեն թխում են բոլոր նրանք, ովքեր համտեսել են

Պանրով կեքս ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ամենափարթամ և օդեղեն Պանրով կեքս. խմորը շատ փարթամ է ստացվում և թխվելիս այն հավասարապես բարձրանում է և չի նստում, իսկ թխվելուց հետո երկար ժամանակ մնում է փափուկ և թարմ։

Պանրով կեքս
Պանրով կեքս. Անհրաժեշտ բաղադրիչները

_ տաք կաթ 300 մլ

_ տաք ջուր 100 մլ

_ թարմ խմորիչ 25 գ կամ չոր 1 տուփ

_ աղ 1 թեյի գդալ

_ շաքարավազ 1 ճաշի գդալ

_ բուսական յուղ 100 մլ

_ կարագ 40 գ

_ ալյուր մոտ 800 գ

_ սպիտակուց 1 հատ

_ պանիր

Կեքսին քսելու համար

_ բուսական յուղ 1 ճաշի գդալ

_ դեղնուց 1 հատ

_ պապրիկա ըստ ճաշակի

Պանրով կեքս Պանրով կեքս
Պանրով կեքս. Պատրաստման եղանակը

_ Տաք կաթն ու տաք ջուրը, աղն ու շաքարը, խմորիչը, սպիտակուցը և բուսական յուղը խառնել, հարիչով հարել մինչև հարթ լինի։

_Մաղած ալյուրը լցնել մասերով և հունցել փափուկ խմոր։ Ամենակարևորը ալյուրը չշռայլելն է, որպեսզի խմորը չխցանվի։ Խմորին ավելացնել փափկած կարագը և հունցել։

_Ծածկեք և թողեք տաք տեղում 1-1,5 ժամ։

_ Ձևամանը յուղել կարագով և խմորը դնել ու տարածել։ Ծածկել և թողնել 15 րոպե։

_ Խմորի վրա կտրվածքներ ենք անում ցանցի տեսքով, քսել պատրաստած խառնուրդը։

_ Կտրվածքների արանքում դրեք պանրի կտորներ:

_ Թխել 180 աստիճանով մոտ 20-30 րոպե, բայց ամեն ինչ կախված է ձեր ջեռոցի բնութագրերից։

Պանրով կեքս

Նման փարթամ ու փափուկ, նուրբ խմորը կարող եք օգտագործել կարկանդակների համար՝ ինչպես քաղցր, այնպես էլ աղի տարբեր միջուկներով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մսով պիրոգ

Խնդրում ենք Գնահատեք