Պանրով կեքս. Նրբահամ օրիգինալ խորտիկ

Պանրով կեքս ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Համեղ, օրիգինալ խորտիկ, պանրով կեքսի բաղադրատոմսը կարող է բազմազան լինել հավելումներ և տարբեր տեսակի պանիրներ վերցնելու դեպքում:

Արդյունքում ամեն անգամ դուք կունենաք համեղ կեքսի նոր բաղադրատոմս։

Պանրով կեքս

Պանրով կեքս. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 2 հատ

_Աղ 1 թեյի գդալ

_Շաքար 1 թեյի գդալ

_Կաթ 250 մլ

_Բուսական յուղ 30 գր

_Ալյուր մոտ 280 գր

_Փխրեցուցիչ 2 թեյի գդալ

_Պանիր 130 գր

_Ձիթապտուղ, սունկ, չորացրած լոլիկ, կամ այլ հավելումներ 100 գր

_Սխտոր ըստ ճաշակի

Պանրով կեքս

Պանրով կեքս. Պատրաստման եղանակը

_Նախընտրած բոլոր հավելումները մանրացնել կտորներով։

_Ձուն հարել աղով և շաքարով, ավելացնել կաթը, շարունակել հարել։

_Լցնել հավելումները, ավելացնել քերած պանիրը։

_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ, ավելացնելով զանգվածին ստանալ խմոր, այն պետք է բավական թանձր լինի։

_Կեքսի կաղապարը յուղել մի կտոր կարագով, խմորը լցնել, հարթեցնել և վրան դնել ձիթապտղի կամ սնկի կտորներ, ցանել համեմունքներ և անուշաբույր կանաչիներ:

_Թխել 200 աստիճանով մոտ 20-25 րոպե։

Պանրով կեքս

Կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում, դրանք հիանալի են որպես խորտիկի հաց՝ ցանկացած քսուքով՝ ըստ ճաշակի: Հիանալի է սխտորով և թարմ սամիթով պանրի զանգվածի համար:

Ձիթապտուղն ու լոլիկը կարելի է փոխարինել քաղցր պղպեղով, կանաչ ոլոռով կամ եգիպտացորենով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տապակած պանիր

Խնդրում ենք Գնահատեք