Պանրով կոլոլակներ խմորի մեջ. Աչք շոյող, համեղ ու հյութեղ ուտեստ

Պանրով կոլոլակներ խմորի մեջ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պանրով կոլոլակներ խմորի մեջ. Աչք շոյող, համեղ ու հյութեղ ուտեստ

Իհարկե, մեր խոհանոցում շատ ուտեստներ կարելի է պատրաստել մսից և խմորից: Այս բաղադրիչները կարելի է տապակել, եփել, թխել, շոգեխաշել և միշտ համեղ կստացվեն:

Ապացույցներից մեկը պանրով կոլոլակներն են, որոնք ես պատրաստում եմ ամեն անգամ, երբ առիթ է լինում: Դրանք թխվում են ջեռոցում և այնքան գեղեցիկ են, որ նրանք արժանի են կենտրոնական տեղ գրավելու նույնիսկ տոնական սեղանի վրա:

Պանրով կոլոլակներ խմորի մեջ

Պանրով կոլոլակներ խմորի մեջ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շերտավոր խմոր 600 գ

_Աղացած խոզի միս 500 գ

_Սոխ 1 հատ

_Աղ 1 պտղունց

_Սև պղպեղ (աղացած) 1 պտղունց

_Ջուր 20 մլ

_Մոցարելլա 100 գ

_Ձու 1 հատ

Պանրով կոլոլակներ խմորի մեջ

Պանրով կոլոլակներ խմորի մեջ. Պատրաստման եղանակը

_Սոխը մանրացնել, ավելացնել աղացած մսին, աղ ու պղպեղ անել, լավ խառնել, ավելացնել ջուրը:

_Կոլոլակի բաղադրիչները լավ խառնել:

_Կտրել շերտավոր խմորը քառակուսիներով: Յուրաքանչյուրի կենտրոնում թաց ձեռքերով ձևավորված կոլոլակ դնել:

_Մսի յուրաքանչյուր գնդիկի վրա մի կտոր մոցարելլա դնել՝ թեթևակի սեղմելով այն:

_Խմորը ձևավորել «պարկերի» նման: Դնել պարկիկները յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:

_Թեթևակի հարած ձու քսել խմորի վրա: Այնուհետև, մկրատի օգնությամբ կտրել «քսակների» գագաթները՝ եզրերն իրարից հեռացնելով:

_Թխել ուտեստը 40 րոպե՝ 180 °C ջերմաստիճանում:

Պանրով կոլոլակներ խմորի մեջ

Այս ուտեստի համար կարող եք պատրաստել համեղ տնական թթվասերով սոուս: Պարզապես թթվասերը խառնեք սխտորի, աղի, պղպեղի և կանաչիների հետ` ըստ ճաշակի և մատուցեք կոլոլակների հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խաչապուրի թավայի մեջ

Խնդրում ենք Գնահատեք