Պանրով ձողիկներ. Նրբահամ խորտիկներ

Պանրով ձողիկներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Շատերը սիրում են պանրով ձողիկներ, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես պատրաստել դրանք։

Ես առաջարկում եմ պարզ, բայց կատարյալ արդյունք, որը կարելի է մատուցել նախաճաշին, ճաշին և ընթրիքին: Դուք կարող եք դրանք օգտագործել նաև որպես խորտիկ և հացի փոխարեն:

Պանրով ձողիկներ

Պանրով ձողիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մածուն 250 մլ

_Ձու 2 հատ

_Ալյուր 450 գր

_Սոդա 1 թեյի գդալ

_Աղ 1 թեյի գդալ

_Պանիր 100 գր

_Թարմ կանաչիներ և կանաչ սոխ ըստ ճաշակի

Պանրով ձողիկներ

Պանրով ձողիկներ. Պատրաստման եղանակը

Բաղադրիչները ցանկալի են լինեն սենյակային ջերմաստիճանի:

_Մածունին ավելացնել աղն ու սոդա կամ փխրեցուցիչ, բայց նախընտրելի է սոդա, քանի որ, այն շատ ավելի արդյունավետ է:

_Ձուն կոտրել խորը տարայի մեջ, հարել, լցնել խոշոր քերիչով քերած պանիրը:

_Կանաչ սոխն ու կանաչիները մանր կտրատել և ավելացնել զանգվածին։

_Ալյուրը մաղել և աստիճանաբար ավելացնել զանգվածին։

_Լցնել այնքան ալյուր, որ ստացվի չկպչող, փափուկ և ճկուն խմոր։

_Սեղանին ալյուր ցանել, խմորը դնել և բարակ շերտով գրտնակել մինչև 4 մմ հաստությամբ։

_Կտրել շերտերով և յուրաքանչյուրը դնել տաքացրած բուսայուղով տապակի մեջ։

_Տապակել մինչև ոսկե դարչնագույնը երկու կողմից, մարմանդ կրակի վրա:

Պանրով ձողիկներ

Այսպիսի խորտիկ պանրի ձողիկներն ուղղակի կատարյալ նախուտեստ են, որը պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում, և դուք հաստատ չեք հոգնի արդյունքից։

Բարի ախորժակ

Տեսանյութ

Տապակած պանիր

Խնդրում ենք Գնահատեք