Պանրով մակարոններ հացի մեջ. Պարզ ու համեղ ուտեստ:
Հաճախ, շատերը չեն ցանկանում պատրաստել յուրահատուկ համադամ կերակուրներ, նրանց պետք են պարզ ու հասարակ բաղադրատոմսեր:
Ծանր աշխատանքային օրվանից հետո կամ հանգստյան օրերին ավելի շատ ցանկանում ես արագ ընթրիք պատրաստել: Նման պահերի համար կա իմ սիրած մթերքների համադրությունը՝ մակարոն և պանիր:
Սա այն ուտեստը չէ, որը դուք անմիջապես պատկերացրիք: Ես գտել եմ մի հետաքրքիր տարբերակ: Հացի մեծ բոքոնի մեջ լցնում եմ հագեցնող ու համեղ միջուկը: 20 րոպե անց արդեն կարելի է հանգիստ վայելել համեղ ընթրիքը:

Պանրով մակարոններ հացի մեջ. Անհրաժեշտ բաղադրիչներ
- Հաց 1 հատ
- Մակարոնեղեն 125 գ
- Ջուր 235 մլ
- Կաթ 120 մլ
- Սխտորի փոշի 0,25 թեյի գդալ
- Կոշտ պանիր 370 գ
- Խոզապուխտ 100 գ
- Պարմեզան 50 գ
- Կարագ 2 ճաշի գդալ
- Աղ 0.5 թեյի գդալ

Պանրով մակարոններ հացի մեջ. Պատրաստման եղանակը
- Մակարոնեղենի վրա լցնել ջուր, աղ և 2 րոպեով դնել միկրոալիքային վառարանում: Հեռացնել ամանը միկրոալիքային վառարանից, լցնել կաթը, ավելացնել սխտորի փոշին և խառնել:
- Ավելացնել կոշտ պանիրը, խոզապուխտը, մի փոքր պարմեզան, լավ խառնել և դնել միկրոալիքային վառարանում ևս 30 վայրկյան:
- Այժմ հացի փափուկ միջուկըպոկել հեռացնել, որ ամանի նման բան ստացվի: Լցնել միջուկն այնտեղ, կարագ քսել հացի վրա: Վերևից լցնել քերած պարմեզան և մանրացված չիլի պղպեղ:
- Պատրաստել ուտեստը 10 րոպե 250 °C տաքացրած ջեռոցում:
Ի դեպ, մակարոնեղենով ընթրիքը հարմար է նաև նրանց համար, ում հյուրերն անսպասելի են այցելել, կամ ուշ են զգուշացրել: Իսկ ուտեստի բաղադրիչները կարող են փոփոխվել կամ լրացվել: Ըստ ցանկության կարող եք ավելացնել բանջարեղեն: Խոզապուխտի փոխարեն կարող եք վերցնել խաշած միս, դե իսկ համեմունքների հարցում խոսք չկա, ընտրեք այն, ինչ սիրում եք:

Պանրով մակարոնները հացի մեջ պատրաստ են:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
ԼԱՎԱՇՈՎ ՌՈՒԼԵՏ 2 Տարբերակով․ Անչափ Համեղ, Պարզ և Արագ







