Պանրով նավակներ խորտիկները սեղանին մատուցելը, լինի դա տոնական, թե ամենասովորականը՝ իսկական արվեստ է: Նախուտեստները ոչ միայն բացում են ախորժակը, այլև զարդարում սեղանը, ուստի տանտիրուհիները հաճախ կաշվից են դուրս գալիս՝ ցանկանալով հաճելի դարձնել հյուրերի ժամանցը:
Առաջարկում ենք մի շատ անսովոր նախուտեստ, որը կարելի է պատրաստել ընդամենը կես ժամվա ընթացքում: Այն շատ հագեցնող և կատարյալ է ցանկացած առիթի համար. Տոն, խնջույք կամ ընթրիք՝ ամբողջ ընտանիքով:

Պանրով նավակներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Աղացած տավարի միս 400 գ
_Սոխ 1 հատ
_Սխտոր 3 պճեղ
_Չիլի պղպեղ 1 հատ
_Մսի համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Կոշտ պանիր 300 գ


Պանրով նավակներ. Պատրաստման եղանակը
_Ջեռոցը տաքացնել 175 աստիճանով:
_Ծածկել ջեռոցի տապակը յուղաթղթով և դրա վրա քերած պանիրը լցնել կոկիկ, փոքրիկ շրջանակներով:
_Թխել 8 րոպե, որպեսզի պանիրը հալվի և դառնա բլիթ: Համոզվեք, որ բլիթները ստացվել են, թող դրանք մի փոքր սառչեն, ապա թղթե սրբիչով թեթևակի սրբել՝ ավելորդ յուղը հեռացնելու համար:
_Դրանից հետո անհրաժեշտ է դեռ տաք պանրաշերտերը դնել ափսեի եզրին կամ գդալի պոչին, որպեսզի յուրաքանչյուրը ծալվեն մեջտեղից:
_Թող բլիթիկներն ամբողջովին սառչեն: Լցոնելու համար աղացած միսը տապակել մանրացված սոխով, սխտորով և կանաչիներով: Ավելացնել համեմունքներ:
_Դրանից հետո պանրի բլիթների մեջ լցնել լցոն, ցանել կանաչիներ, կարող եք նաև ավելացնել կտրատած լոլիկ կամ պղպեղ և մատուցել:

Անպայման փորձեք այս պանրով նախուտեստը և ձեզ դուր կգա բաղադրատոմսը: Կիսվեք դրանով ընկերների հետ, թող նրանք նույնպես գնահատեն այն:
Պանրով նավակները պատրաստ են:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Տապակած պանիր







