Պանրով պիրոգ. 2 տեսակի պանրով պատրաստվող կարկանդակը կարող է հիանալի տարբերակ լինել ապուրի հետ մատուցելու համար

Պանրով պիրոգ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պանրով պիրոգ պատրաստելու պրոցեսը մեծ բարդություն չի ներկայացնում: Պետք է քերել պանիրները և համեղ կարկանդակը պատրաստ է:

Պանրով կարկանդակը կարելի է տանել աշխատանքի, որպես նախուտեստ, կամ տալ երեխաներին դպրոցական նախաճաշիկի համար:

Պանրով պիրոգ

Պանրով պիրոգ. Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները

_Սուլուգունի պանիր — 200 գ

_Կարագ — 20 գ

_Կոշտ պանիր — 80 գ

_Պրովանսյան համեմունքներ — 1/2 թեյի գդալ

_Հավի ձու — 2 հատ

_Կաթ — 200 մլ

_Աղ — 1/2 թեյի գդալ

_Ալյուր — 170 գ

_Մաղադանոս — 20 գ

Պանրով պիրոգ Պանրով պիրոգ

Պանրով պիրոգ. Պատրաստման եղանակը

_ Վերցրեք 2 տեսակի պանիր՝ մեկը աղի, երկրորդը՝ սովորական։ Կարելի է կաթնաշոռ վերցնել։

_ Ձուն հարել, ապա ավելացնել կաթն ու աղը։

_Սովորական պանիրը կամ կաթնաշոռը պատառաքաղով հունցել փշրանքների, իսկ կոշտ պանիրը քերել խոշոր քերիչով։

_Երկու պանիրները խառնել ձվի զանգվածի մեջ, ապա լցնել մաղած ալյուրը։

_ Խմորը պետք է լինի այնպիսի թանձրության, որքան նրբաբլիթների համար։

_Ավելացնել կտրատած կանաչիներ ձեր ցանկությամբ:

_Կարագը տաքացնել տապակի մեջ և դրանով յուղել տապակի կողքերը։

_Կրակն իջեցրեք միջինից և խմորը տարածել տապակի վրա:

_ Փակել կափարիչը և եփել 5 րոպե, մինչև ներքևի կողմը կարմրի:

_Շրջեք կարկանդակը ափսեի կամ սիլիկոնե ջեռոցի ձեռնոցներով և տապակել երկրորդ կողմը կափարիչի տակ, նույնպես 5-6 րոպե:

Պանրով պիրոգ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տապակած պանիր

Խնդրում ենք Գնահատեք