Պանրով ռուլետ աղացած մսով

Պանրով ռուլետ աղացած մսով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պանրով ռուլետ աղացած մսով: Դուք հավանաբար փորձել եք հավելումներ ավելացնել ձվածեղ պատրաստելիս: Մեր կարծիքով լավագույնը հարած ձվերի և կոշտ պանրի համադրությունն է: Իսկ եթե ջեռոցում թխեք աղացած միսով պանրով ռուլետ` կունենաք հիանալի և տոնական գեղեցիկ նախուտեստ:

Վերցրեք թարմ աղացած միս հյութալի բանջարեղենով՝ որպես լցոն: Համեմունքների նվազագույն քանակ՝ միայն բնական համեր:

Այս ռուլետը ստացվում է այնքան քնքուշ, որ գործնականում անհրաժեշտ չէ ծամել: Այդ իսկ պատճառով այն առաջինն է անհետանում ափսեներից: Այնպես որ, շտապեք, հակառակ դեպքում կարող եք մնալ առանց ընթրիքի:

Պանրով ռուլետ աղացած մսով

Պանրով ռուլետ աղացած մսով. Բաղադրությունը

_Ձու 5 հատ

_Կոշտ պանիր 400 գ

_Մածուն 100 գ

_Աղացած տավարի միս 250 գ

_Աղացած խոզի միս 250 գ

_Չորահաց 3 ճաշի գդալ

_Լոլիկ 1 հատ

_Բուլղարական պղպեղ 1 հատ

_Աղ 1 թեյի գդալ

_Սև պղպեղ 0.5 թեյի գդալ

Պանրով ռուլետ աղացած մսով

Պանրով ռուլետ աղացած մսով. Պատրաստման եղանակը

_4 ձուն խառնել մածունի հետ: Ավելացնել քերած պանիր: Ընտրեք ավելի դեղին կոշտ պանրի սորտեր: Խառնել մանրակրկտորեն:

_Խառնուրդը լցնել 23×33 սմ երկարությամբ յուղաթղթի վրա, հարթեցնել և թխել ջեռոցում 180 աստիճանի տակ մոտ 20 րոպե:

_Կտրատել լոլիկը և կարմիր ու դեղին պղպեղի կեսերը: Խառնել աղացած մսի, ձվի, չորահացի փշրանքների, աղի և պղպեղի հետ:

_Թխված շերտից պոկել թուղթը և դրա վրա հավասարաչափ տարածել լցոնը՝ թողնելով երկար ծայրերից մեկի երկայնքով մոտ 1,5 սմ ազատ տարածք:

_Ոլորել ռուլետը և փաթաթել յուղաթղթի մեջ: Տեղադրել կրկին ջեռոցում և թխել 40 րոպե: Մատուցելուց առաջ կտրատել շերտերով:

Պանրով ռուլետ աղացած մսով

Պանրով ռուլետը ցանկացած ձևով լցոնելով հիանալի է ստացվում: Այն կարող է մատուցվել որպես ինքնուրույն ուտեստ թեթև սոուսով և որպես նախուտեստ: Մի սպասեք հարմար առիթի, հենց այսօր պատրաստեք:

Պանրով ռուլետն աղացած մսով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք