Շատ պարզ, բայց համեղ բաղադրատոմս: Պանրով ռուլետը կարելի է մատուցել նույնիսկ տոնական սեղանին։

Պանրով ռուլետ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 0,5 կգ
_Պանիր 200 գր
_Ձու 4 հատ
_Սոխ 1 հատ
_Սխտոր 2 պճեղ
_Թթվասեր 3 ճաշի գդալ
_Ալյուր 3 ճաշի գդալ
_Աղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պանրով ռուլետ. Պատրաստման եղանակը
_Պանիրը քերել խոշոր քերիչով, խառնել ձվի, թթվասերի հետ, համեմել ըստ ցանկության ցանկացած համեմունքով և խառնել մինչև հարթվի:
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, որի վրա քսել բուսական յուղ։
_Պանրի զանգվածը տարածել, հարթեցնել։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել, մինչև թույլ կարմրի։
_Միսը աղալ, խառնել մանր կտրատած սոխի հետ, համեմել աղով, պղպեղով և համեմունքներով, կտրատած սխտորով և կանաչներով՝ ըստ ձեր ցանկության։
_Պանրի վրա տարածել աղացած միսը, հարթեցնել ու ռուլետի նման ոլորել, որից հետո փաթաթել փայլաթիթեղի մեջ և դնել ջեռոցը:
_Թխելը տևում է մոտ 40 րոպե։
_Ճաշատեսակը մատուցել տաք վիճակում։

Հուշում՝ աղացած մսի մեջ կարող եք սունկ ավելացնել կամ ամբողջովին սնկով միջուկ պատրաստել։ Նաև որպես միջուկ կարող եք վերցնել խոզապուխտ, թթու սունկ, պահածոյացված կանաչ ոլոռ, եփած ձու և բրինձ, լյարդի պաշտետով և շատ այլ միջուկներ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավով ռուլետ







