Պանրով սենդվիչներ. Ամենահամեղ բաղադրատոմսով պատրաստեք հացով և ձվով նախաճաշ ամբողջ ընտանիքի համար

Պանրով սենդվիչներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Պանրով սենդվիչներ. Սրանք առավոտյան քաղցը հագեցնելու ամենատարրական միջոցն են։ Իրականում, նույնիսկ երեխան կարող է պատրաստել այս ուտեստը: Սենդվիչների գեղեցկությունն այն է, որ դրանց պատրաստման հատուկ կանոններ չկան։

Մենք ձեզ կպատմենք սենդվիչներ պատրաստելու պարզ եղանակներից մեկի մասին։ Ինչպես դրանք կուտեք՝ կախված է ձեզանից:

Պանրով սենդվիչներ

Պանրով սենդվիչ. Բաղադրիչները

_կարագ — 50 գ

_սերուցք — 100 մլ

_հաց — 8 շերտ

_աղ — մի պտղունց

_հալած պանիր — 12 շերտ

_խոզապուխտ — 50 գ

_ձու — 2 հատ

Պանրով սենդվիչներ Պանրով սենդվիչներ Պանրով սենդվիչներ

Պանրով սենդվիչներ.Պատրաստման եղանակը

_Կարագը հալեցնում ենք միկրոալիքային վառարանում, հացի յուրաքանչյուր շերտին քսել հալած կարագը:

_Հացի շերտերի մակերեսին դնել 8 շերտ պանիր։

_Խոզապուխտը կտրատել, պետք է ստանալ 8 բարակ շերտ։

_Խոզապուխտը դնել հացի շերտերի վրա դրած պանրային շերտերի վրա։

_4 սենդվիչների վրա դնել մնացած 4 սենդվիչները՝ խոզապուխտը ներքև:

_Ձվերը կոտրել առանձին ամանի մեջ, լցնել սերուցքը և լավ հարել։ Յուրաքանչյուր սենդվիչ թաթախեք ստացված հեղուկի մեջ, այնուհետև դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:

_Կտրել մնացած պանիրը բարակ շերտերով, լցնել սենդվիչների վրա:

_Սենդվիչները թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 25 րոպե։

Պանրով սենդվիչներ

Այս սենդվիչներն անտարբեր չեն թողնի ձեզ։ Սենդվիչներն անչափ հյութալի և բուրավետ են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ նախաճաշ

Խնդրում ենք Գնահատեք