Պանրով և ալյուրով ձողիկներ. Համեղ ու պարզ նախուտեստի բաղադրատոմս

Պանրով և ալյուրով ձողիկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր ձեզ ենք ներկայացնում Պանրով և ալյուրով ձողիկներ համեղ նախուտեստի հիանալի պարզ բաղադրատոմս:

Այն պատրաստվում է շատ հեշտ ու արագ, բայց որպես սեղանի նախուտեստ՝ այն գերազանց ուտեստ է: Չնայած, եթե անկեղծ խոսենք, այս ուտեստը կարելի է մատուցել նաև որպես հիմնական ուտեստ ճաշի կամ ընթրիքի ժամանակ:

Պանրով և ալյուրով ձողիկներ

Պանրով և ալյուրով ձողիկներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_1 բաժակ կաթ (200 մլ)

_1 թեյի գդալ աղ (8 գրամ)

_1 տուփ (10 գրամ) փխրեցուցիչ

_2.5 բաժակ (300 գրամ) ալյուր

_300 գրամ չեդեր պանիր

_մաղադանոս

_քնջութ

_տապակելու համար բուսական յուղ

Պանրով և ալյուրով ձողիկներ

Պանրով և ալյուրով ձողիկներ

Պանրով և ալյուրով ձողիկներ. Պատրաստման եղանակը

_Ամանի մեջ լցնել 200 մլ կաթ, ավելացնել փխրեցուցիչ, աղ և 300 գրամ մաղած ալյուր:

_Հունցել փափուկ խմոր, ծածկել սննդային թաղանթով և թողնել մնա 15 րոպե:

_Կտրել պանիրը շերտերով, պանրի վրա լցնել մանր կտրատած մաղադանոս և քնջութի սերմեր:

_Խմորը շատ բարակ շերտով գրտնակել: Վրան դնել պանրի կտորները, դանակով խմորը կտրել պանրի կտորների շուրջը:

_Խմորի եզրերին քսել հարած սպիտակուց:

_Խմորը ոլորել, պանիրը փաթաթելով, այնպես, որ ձողիկ ստացվի: Պատառաքաղով սեղմել խմորի եզրերը, որպեսզի ամուր կպչեն իրար և  տապակելիս չբացվեն:

_Տապակել պանրի ձողիկները լավ տաքացրած բուսական յուղի մեջ՝ բոլոր կողմերից:

Պանրով և ալյուրով ձողիկներ

Պանրով և ալյուրով ձողիկները պատրաստ են:

Մատուցել տաք կամ սառը վիճակում, երկու տարբերակն էլ շատ համեղ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Պանրով ձողիկներ

Խնդրում ենք Գնահատեք