Պանրով և կանաչիներով բլիթ. Համեղ ու արագ պատրաստվող նախաճաշ

Պանրով և կանաչիներով բլիթ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պանրով և կանաչիներով բլիթ. Համեղ ու արագ պատրաստվող նախաճաշ

Խանութներում սովորաբար վաճառվող հացը արագ է չորանում և բորբոսնում: Եվ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ ավելի թանկ թխվածքներ: Ահա թե ինչու լավագույն հացը տնականն է: Հատկապես, եթե դա մոցարելայով անուշահոտ բլիթ է:

Սխտորով խմոր պատրաստելը շատ պարզ է և մի փոքր ժամանակ է պահանջում: Նուրբ խմորը կարելի է հունցել հարմարանքով կամ ձեռքով: Բայց թխելու կարևորագույն մասը սխտորի և կանաչի խառնուրդն է, որը խմորին համ կտա:

Պանրով և կանաչիներով բլիթ

Պանրով և կանաչիներով բլիթ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ցորենի ալյուր 280 գ
  • Խմորիչ 1 թեյի գդալ
  • Ձու 1 հատ
  • Կաթ 125 մլ
  • Կարագ 70 գ
  • Մոցարելա 200 գ
  • Սխտոր 2 պճեղ
  • Սամիթ 2 ճաշի գդալ
  • Շաքար 20 գ
  • Աղ 0.5 թեյի գդալ

Պանրով և կանաչիներով բլիթ

Պանրով և կանաչիներով բլիթ. Պատրաստման եղանակը

  1. Տաք կաթին ավելացնել 40 գ հալված կարագ, ձու, խմորիչ, շաքար և աղ:
  2. Խմորը հունցել, ծածկել սրբիչով ու թողնել 30-40 րոպե:
  3. Կտրատել սամիթը, սխտորը ճզմել մամլիչով, հալեցնել մնացած կարագը: Խառնել այս ամենը մի փոքր ամանի մեջ:
  4. Խմորը գրտնակել 25 սմ տրամագծով բլիթի տեսքով, որն ավելի լավ է պատրաստել տեֆլոնե գորգիկի վրա: Կրկին ծածկել և թողնել տաք տեղում 20 րոպե:
  5. Բլիթի ամբողջ մակերեսով, եզրերին չհասնելով, կիսով չափ անել երկայնական և լայնակի կտրվածքներ: Վրան քսել կարագի, սխտորի և կանաչիների խառնուրդը:
  6. Կտրել մոցարելան 2 սմ հաստությամբ շերտերով: Շարել խմորի կտրվածքների մեջ:
  7. Ջեռոցը տաքացնել 200 աստիճանով և բլիթը թխել 20 րոպե:

Պանրով և կանաչիներով բլիթ

Խելահեղ համեղ և անուշաբույր բլիթը պետք է մատուցել տաք վիճակում, որ մոցարելան ձգվի թելիկներով: Բայց նույնիսկ սառելուց հետո թխվածքը չեն կորցնում իր նուրբ համը: Հիանալի է ապուրների, մսի և ռագուների հետ մատուցելու համար:

Պանրով և կանաչիներով բլիթը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Լավաշով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք