Պանրով և կարտոֆիլով կոտլետներ. Հագեցնող ու մատչելի ուտեստ

Պանրով և կարտոֆիլով կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ես սիրում եմ պարզ ուտեստներ, այդ պատճառով հաճախ եմ պատրաստում Պանրով և կարտոֆիլով կոտլետներ:

Տարբեր հավելումներով ու կարտոֆիլով այս կոտլետները գերում են իրենց պարզությամբ։  Չեդդեր (կամ պանրի այլ տեսակ) կարելի է փաթաթել կարտոֆիլի խմորի մեջ կամ, ինչպես ես արեցի՝ քերել և խառնել կարտոֆիլին:

Պանրով և կարտոֆիլով կոտլետներ

Կոտլետներն ավելի ախորժելի դարձնելու համար թաթախում եմ պաքսիմատի մեջ։ Բացի խրթխրթան կեղևից, չորահացի փշուրներն ու ձուն ստեղծում են մի տեսակ պաշտպանիչ շերտ, որը թույլ չի տալիս կարտոֆիլը չափազանց շատ յուղ ներծծի:

Պանրով և կարտոֆիլով կոտլետներ

Պանրով և կարտոֆիլով կոտլետներ. Բաղադրիչներ

_Կարտոֆիլ 4 հատ

_Ջուր 600 մլ

_Արևածաղկի ձեթ 2 ճաշի գդալ

_Սոխ 1 հատ

_Աղ 1 թեյի գդալ

_Սև պղպեղ (աղացած) 1 թեյի գդալ

_Չեդդեր 120 գ

_Ցորենի ալյուր 60 գ

_Ձու 2 հատ

_Չորահացի փշրանքներ 100 գ

_Մաղադանոս՝ ըստ ճաշակի

Պանրով և կարտոֆիլով կոտլետներ

Պանրով և կարտոֆիլով կոտլետներ. Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը մաքրել, մանր կտրատել, խաշել մինչև փափկի: Հեղուկը քամել և խյուսի նման տրորել, աղ, պղպեղ անել:

Սոխը մանր կտրատել և արևածաղկի ձեթով տապակել մինչև կիսաթափանցիկ դառնալը։

Այնուհետեւ ավելացնել կարտոֆիլի պյուրեն։ Ավելացնել մանր կտրատած կանաչին և խոշոր քերիչով քերած պանիրը։

_Խառնել ամանի պարունակությունը, ավելացնել ալյուրը և ձեռքերով լավ խառնել զանգվածը, մինչև հարթ լինի։

_Վերցնել մի գդալ կարտոֆիլի զանգված և ձևավորեք կոտլետ։ Նույնը արեք մնացած զանգվածի հետ:

_Ձվերը հարում ենք պատառաքաղով և առանձին ամանի մեջ լցնել պաքսիմատը(չորահացի փշուրները)։

_Կոտլետները նախ թաթախել ձվի, ապա պաքսիմատի մեջ։

_Թավայի մեջ առատորեն լցնել արևածաղկի ձեթ, լավ տաքացնել և միջին կրակի վրա երկու կողմից տապակել կոտլետները մինչև ոսկե դարչնագույնը:

Պանրով և կարտոֆիլով կոտլետներ

Խորհուրդ եմ տալիս ուտեստը մատուցել տաք վիճակում՝ բոլոր համերը զգալու համար։ Կոտլետների կեղևը խրթխրթան կլինի, իսկ պանիրը ներսում՝ հալված։ Այս ուտեստը պատրաստելը հեշտ է, և իհարկե մատչելի՝ գնային իմաստով։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք