Ի՞նչը կարող է լինել ավելի լավ, քան համեղ Պանրով և կարտոֆիլով ջեռեփուկը: Երևի, միայն ջեռեփուկը` 3 տեսակի պանրով և խոզապուխտով: Մենք բարձր ենք գնահատում հագեցնող կերակուրները, հատկապես, եթե դրանք պատրաստվում են արագ և հեշտությամբ: Հենց այդպիսին է մեր բաղադրատոմսը:
Վերցրեք համեղ պանրատեսակներ, իսկ խոզապուխտի փոխարեն կարող եք վերցնել սովորական աղացած միս: Պատրաստելով նման ուտեստ՝ դուք մեկ կրակոցով երկու թիրախ կխոցեք՝ առատ նախաճաշ և խորտիկ աշխատանքի կամ դպրոց տանելու համար:

Պանրով և կարտոֆիլով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խոզապուխտ 400 գ
_Սոխ 1 հատ
_Կարտոֆիլ 500 գ
_Ձու 9 հատ
_Պանիր 300 գ
_Կաթնաշոռ 300 գ
_Կոշտ պանիր 200 գ


Պանրով և կարտոֆիլով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը
_Ջեռոցը տաքացնել 170 աստիճանով: Ջեռոցի տապակը առնվազն 20 սմ 30 սմ յուղել:
_Կտրատել խոզապուխտը և սոխը: Նախապես տաքացրած մեծ թավայի մեջ տապակել դրանք միասին մինչև խոզապուխտը թույլ կարմրի:
_Կարտոֆիլը մաքրել կեղևից: Այնուհետև քերել այն, գաուդան և կոշտ պանիրը խոշոր քերիչով:
_Մի մեծ ամանի մեջ մխառնել խոզապուխտը, սոխը, ձուն, կարտոֆիլը և բոլոր տեսակի պանիրները:
_Լցնել խառնուրդը ձևամանի մեջ: Եփել ուտեստը 45-50 րոպե, մինչև պատրաստ լինի:
_Մատուցելուց առաջ ջեռեփուկը թող մնա 10 րոպե:

Այս հագեցնող ուտեստը հաստատ կբավականացնի ամբողջ ընտանիքին և պանրային գեղեցկուհին պարզապես կգերի հյուրերին:
Պանրով և կարտոֆիլով ջեռեփուկը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ջեռեփուկ կարտոֆիլով և հավի կրծքամսով







