Ձեզ ենք առաջարկում որպես Թեթև և հագեցնող նախաճաշ հնդկաձավարով պասային բլիթներ պատրաստելու ևս մեկ տարբերակ։

Պասային բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 250-270 գր
_Շաքարավազ 4 ճաշի գդալ
_Հանքային ջուր 500 մլ
_Բուսական յուղ՝ տապակելու համար
Լցոնի համար
_Հնդկաձավար 250 գր
_Ջուր 200 գր
_Սոխ 1 հատ
_Մարինացված շամպինիոն 100 գր
_Բուսական յուղ
_Աղ՝ ըստ ճաշակի


Պասային բլիթներ. Պատրաստման եղանակը
_Ալյուրը մաղել աղի հետ խառնած, ավելացնել շաքարավազ։ Աստիճանաբար լցնելով ջրի մեջ, ստանալ թթվասերի խտության խմոր։
_Ծածկել ամանը սննդի թաղանթով և թողնել տաք տեղում 40 րոպե։
_Տաքացնել տապակը, լցնել մի քիչ բուսական յուղ, 1 շերեփ խմոր լցնել և շրջանաձև շարժումներով թավայի մեջ տարածելով՝ նրբաբլիթ տապակել:
_Նրբաբլիթը տեղափոխել ափսեի մեջ։ Տապակել նաև մնացած նրբաբլիթները։
_Հնդկաձավարը լվանալ և տապակել չոր, տաք թավայի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը:
_Կաթսայի մեջ եռացնել ջուրը, ավելացնել մի քիչ աղ և բուսայուղ, եփել հնդկաձավարը։
_Սոխը կտրատել խորանարդիկներով և տապակել մինչև ոսկե դարչնագույնը:
_Մի ամանի մեջ խառնել հնդկաձավարը, տապակած սոխը և մանրացված սունկը, անհրաժեշտության դեպքում՝ համեմել աղով:
_Յուրաքանչյուր նրբաբլիթի վրա դնել 1,5 — 2 ճաշի գդալ լցոն:
_Նրբաբլիթները փաթաթել:
_Տապակի մեջ տաքացնել բուսայուղը, նրբաբլիթները տապակել 1,5 րոպե, ապա շրջել և տապակել ևս 1,5 րոպե։

Բարի ախորժակ:







