Պասային կոտլետներ. Թեթև նուրբ ուտեստ

Պասային կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ներկայացնում եմ առանց մսի Պասային կոտլետների բաղադրատոմս, որոնք միշտ պատրաստում եմ հյուրերիս համար։

Դրանք անհավանական համեղ են ստացվում, և ոչ ոք չի էլ կռահում, որ այս կոտլետներում ոչ մի գրամ միս չկա։ Սա հիանալի ուտեստ է ամեն օրվա համար, անպայման փորձեք։

Պասային կոտլետներ

Պասային կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Վարսակի փաթիլներ 200 գր

_Տաք ջուր (եռացող ջուր) 200 մլ

_Կարտոֆիլ 2 հատ

_Սոխ 2 հատ

_Սխտոր 3 պճեղ

_Համեմունքներ ըստ ճաշակի

Պասային կոտլետներ
Պասային կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Վարսակի փաթիլների վրա տաք ջուր լցնել, թողնել ուռչեն 15 րոպե:

_Սոխն ու սխտորը մանրացնել բլենդերի ամանի մեջ, քերել կարտոֆիլը մանր քերիչով։

_Վարսակի փաթիլներին խառնել մանրացած սոխն ու սխտորը, քերած կարտոֆիլը, աղն ու պղպեղը՝ ըստ ճաշակի, ամեն ինչ մանրակրկիտ խառնել։

_Ձեռքերը ջրով թրջել ու կոտլետներ ձևավորել, ցանկության դեպքում չորահացից կարող եք պաքսիմատ պատրաստել և դրա մեջ թաթախել կոտլետները։

_Բուսական յուղը լցնել տաք տապակի մեջ, տաքանալուց հետո մեջը դնել կոտլետները, տապակել միջին ջերմության վրա, երկու կողմից, կափարիչով ծածկված մինչև ոսկե դարչնագույնը։

_Պատրաստի կոտլետները տեղափոխել թղթե սրբիչի վրա, որպեսզի ավելորդ յուղը քամվի։

Պասային կոտլետներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդմիկով կոտլետ

Խնդրում ենք Գնահատեք