Պատրաստում ենք Դասական Ժուլիեն Հավի մսով և Սնկով. Տոնական Շքեղ ուտեստ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Պատրաստում ենք դասական Ժուլիեն՝ հավով և սնկով։

Մեր կողմից առաջարկվող այս բաղադրատոմսով և հաջորդականությամբ պատրաստելու դեպքում կստանաք նրբահամ ուտեստ, որը ձեր հյուրերին զարմացնելու և հագեցնելու  լավագույն տարբերակը կդառնա։

Դասական Ժուլիեն

Ժուլիեն հավով և սնկով բաղադրատոմսը․

Շամպինիոն սունկ — 500 գր․

Հավի կրծքամիս — 300 գր․

Սոխ -1 գլուխ

Ալյուր — 50 գր․

Թթվասեր — 100 գր․

Հավի արգանակ — 50 գր․

Դասական Ժուլիեն

Դասական Ժուլիեն հավով և սնկով պատրաստման եղանակը․

Սունկը մանր կտրատել,

Հավի կրծքամիսը խաշել և թել-թել անել,

Սոխը նույնպես մանր կտրատել,

Ալյուրը բովել տաք թավայի մեջ և կողքի դնել,

Թավայի մեջ ձիթայուղ լցնել և ավելացնել կտրատված սոխը, մի փոքր տապակելուց հետո վրան ավելացնել սունկը,

Աղ և պղպեղ ավելացնել,

Եվս 2 րոպե տապակելուց հետո մանրացված հավի կրծքամիսը ավելացնել,

Ալյուրն ավելացնել,

Թթվասերն ու հավի արգանակը լցնելով՝ լավ խառնել և մեկ-երկու րոպեից վերցնել կրակից,

Ժուլիենի մատուցման շատ տարբերակներ կան, այսօր առաջարկելու ենք դասական կավե ամանի տարբերակը։ Պատրատված զանգվածը լցնում ենք տարաների մեջ, վրան հալվող մանրացված պանիր ավելացնում։

Դասական Ժուլիեն

Կարող ենք զարդարել փոքրիկ չկտրատված շամպինյոնով և դնել ջեռոց, որը նախապես տաքացված պետք է լինի մոտ 180 աստիճան։ 20 րոպեն բավարար է Ժուլիենի պատրաստման համար, հանում ենք ջեռոցից և հենց այդպես էլ մատուցում։

Դասական Ժուլիեն՝ հավով և սնկով պատրաստման տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք