Համեղ ու պարզ կոտլետներ. Շատ հաճախ եմ պատրաստում սրանք ընթացքում նույնիսկ ձեռքերս չեն կեղտոտվում

պարզ կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Համեղ ու պարզ կոտլետներ պատրաստելով միշտ կկարողանաք հագեցնող ուտեստ պատրաստել ողջ ընտանիքի համար:

Աղացած  միսը բազմաթիվ ուտեստներ պատրաստելու հնարավորություն է ստեղծում: Կարող եք այն պատրաստել տարբեր ձևերով, տարբեր մթերքների հետ համադրելով, պատրաստեք կոլոլակներ, կոտլետներ և այլ հետաքրքիր մթերքներ։

Եթե ​​ամեն օր ուտեինք միայն միս, ապա այն արագ կձանձրացներ։ Ահա թե ինչու պետք է տարբեր բաղադրատոմսեր իմանալ, որ հիանալի ու համեղ ճաշեր պատրաստեք։

Ահա այն բաղադրատոմսը, որը մենք այսօր պատրաստել ենք ձեզ համար, հենց աղացած միս օգտագործելու ձևերից մեկն է։

պարզ կոտլետներ

Համեղ ու պարզ կոտլետներ. Բաղադրիչները

_ 500 գր աղացած միս

_ 4-5 ճաշի գդալ ալյուր

_ 300 գ մածուն

_ 0,5 թեյի գդալ սոդա

_ մեկ սոխ

_ մեկ գազար

_ մեկ պճեղ սխտոր

_ մեկ ձու

_ 30 գ սամիթ

_ աղ, պղպեղ

_ բուսական յուղ

պարզ կոտլետներ

Համեղ ու պարզ կոտլետներ. Պատրաստման եղանակը

_ Մեկ սոխը քերել խոշոր քերիչով։ Այնուհետև գազարը մանր քերիչով քերել։ Այս բաղադրիչներին ավելացնել 500 գր աղացած միս։

_ Այս ամենին ավելացնել մածուն: Մի մոռացեք ավելացնել մանր քերիչով քերած սխտոր:

_ Լցնել ոչ լիքը մեկ թեյի գդալ աղ։ Ավելացնել պղպեղի խառնուրդ ըստ ճաշակի և 0,5 թեյի գդալ սոդա։

_ Բոլոր բաղադրիչները խառնել գդալով, մինչև համասեռ դառնա, վրան կոտրել մեկ մեծ հավի ձու, լցնել 30 գր սամիթ։

_ Ձեզ անհրաժեշտ կլինի նաև 4-5 ճաշի գդալ ալյուր, ամեն ինչ մանրակրկիտ խառնել և սկսել տապակել։

_ Վառարանի վրա տաքացրած տապակի մեջ լցնել բուսայուղ։

_ Յոււղի մեջ դնել մեկական ճաշի գդալ ստացված զանգվածից, այնպես, որ կոտլետները միմյանց չդիպչեն:

_ Կրակը իջեռցնել միջին մակարդակի և տապակել երկու կողմից, մինչև ոսկե դարչնագույնը: Չմոռանաք տապակը ծածկել կափարիչով:

_ Այնուհետև կոտլետները տեղափոխել թղթե սրբիչի վրա՝ ավելորդ յուղից ազատվելու համար։

պարզ կոտլետներ

ՈՒտեստը պատրաստ է, կարող եք հյուրասիրել սիրելիներին։ Ստացվում են շատ համեղ և հյութալի կոտլետներ։ Պատրաստելիս պետք չէ նույնիսկ ձեռքերը կեղտոտել, ինչը շատ հարմար և արագ է։

Բոլորիդ մաղթում ենք բարի ախորժակ։

Տեսանյութ

Տնական կոտլետներով չիզբուրգեր

Խնդրում ենք Գնահատեք