Համեղ և պարզ ուտեստ կարտոֆիլով. Այս ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ են պարզ և մատչելի բաղադրիչներ: Համեղ և հասարակ կարտոֆիլով ուտեստի պատրաստման եղանակը շատ պարզ է և հեշտ:
Պարզ նախաճաշը, որը կպահանջի մի քանի րոպե, կօգնի սնվել, մինչև տանից արագ դուրս գալը, կամ աշխատանքից հետո, փրկօղակ կլինի հոգնած տանտիրուհու համար:
Այս ուտեստն իր պարզության հետ մեկտեղ, նաև շատ ունիվերսալ է, հարմար է որպես առօրյա սնունդ: Կարող եք երշիկի փոխարեն վերցնել այլ մթերք, կամ ավելացնել այլ համեմունքներ: Սա իսկական հաճույք է, անպայման փորձեք:

Համեղ և պարզ ուտեստ կարտոֆիլով. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Կարտոֆիլ 4-5 հատ
_1 սոխ
_Պանիր 50 գ
_Մի փոքր երշիկ
_Ձու 4 հատ
_Պղպեղ և աղ` ըստ ճաշակի


Համեղ և պարզ ուտեստ կարտոֆիլով. Պատրաստման եղանակը
_Սկզբում կտրել սոխը կես օղակներով, լցնել այն բուսայուղով թավայի մեջ և տապակել 1-2 րոպե:
_Այնուհետև կարտոֆիլը կտրել խորանարդներով, մանրացված կարտոֆիլը լցնել տապակած սոխի վրա, թավան ծածկել կափարիչով, տապակել բանջարեղենը միջին կրակի վրա, այնքան, մինչեւ փափկի:
_Առանձին ամանի մեջ խառնել ձվերը, աղը և պղպեղը, մանրակրկիտ խառնել, ապա մեջը լցնել տապակած կարտոֆիլն ու սոխը, նորից խառնել:
_Այժմ թավան յուղել բուսական յուղով, վրան լցնել ձվերի հետ խառնած կարտոֆիլի մի շերտ, դրա վրա լցնել մի փոքր քերած պանիր, ապա երշիկի մի քանի կտոր, վերևում կրկին լցնել մի փոքր քերած պանիր և ամեն ինչ ծածկել կարտոֆիլի մնացած խառնուրդով:
_Թավայի պարունակությունը հավասարեցնել, հարթեցնել, 4-5 րոպե եփել ծածկած կափարիչի տակ: Այնուհետև մեծ ափսեի օգնությամբ ուտեստը շրջել մյուս կողմի վրա և եփել ևս 2-3 րոպե:

Համեղ ու պարզ կարտոֆիլով ուտեստ պատրաստ է: Նուրբ, անուշաբույր և հյութալի ուտեստը ստացվում է աներևակայելի համեղ ու բերանում հալչող:
Ընտանիքի անդամները հաճույքով կվայելեն մատուցված տաք ու պարզ կարտոֆիլով ուտեստ, իսկ դուք գոհ կլինեք, որ դրա համար ստիպված չեք եղել երկար ժամանակ կանգնել գազօջախի մոտ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ նախաճաշ / Պատրաստում ենք նախաճաշ / Ձվածեղի նոր տարբերակ / Համեղ Բաղադրատոմսեր







