Խոհարարական ֆորումներում բազմաթիվ օրինակներով փորձում են պարզել, թե ինչպիսինն են իդեալական պելմենիները:
Արդյո՞ք դա անհրաժեշտ է անել միայն ալյուրով և ջրով, արժե՞ ձու ավելացնել, և առավել ևս՝ կաթ կամ մածուն։ Եթե խմորը հունցեք մածունով, ստացվում է շատ նուրբ և առաձգական:
Մեր կարծիքով, այս տարբերակը նույնպես իդեալական է ստացվում։

Պելմենիներ. Անհրաժեշտ բաղադրիչները
Լցոնի համար
_Տավարի յուղոտ միս 300 գր
_Թարմ սունկ 200 գր
_Մի բուռ չորացրած սունկ
_Սոխ մեծ 1 հատ
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Աղացած սև պղպեղ
Խմորի համար
_Ալյուր 2,5 բաժակ
_Ձու 2 հատ
_Մածուն 0,5 բաժակ
_Աղ 1/4 թ/գդ


Պելմենիներ. Պատրաստման եղանակը
_Չորացրած սնկերի վրա լցնել եռման ջուր և թողնել առնվազն 1 ժամ։ Չոր սունկ չլինելու դեպքում կարելի է թարմը մի քիչ ավելացնել:
_Մի մեծ ամանի մեջ խառնել ձվերը մածունի և աղի հետ, մաղել ալյուրը և հունցել խմոր։
_Տեղափոխել սեղանի վրա և ձեռքերով լավ հունցել։
_Խմորը գնդել և թողնել 30 րոպե՝ խմորն ամանով ծածկել:
_Չորացրած սունկը եփել մինչև փափկի, ապա մանր կտրատել, արգանակը պահեք, չթափեք:
_Թարմ սունկը մանր կտրատել։
_Մաքրել և մանր կտրատել սոխը, տապակի մեջ տաքացնել ձեթը, ավելացնել սոխը և տապակել՝ երբեմն խառնելով, մինչև ոսկե դարչնագույնը:
_Տեղափոխել ափսեի մեջ, նույն թավայի մեջ տապակել սունկը, մի քիչ աղ ավելացնել, չորացրած սունկն ու սոխը ավելացնել և միասին եփել 3-4 րոպե։
_Վերցնել կրակից և թողնել մի փոքր սառչի:
_Տավարի միսն աղալ մսաղացով, ավելացնել սունկը, աղը, պղպեղը և ավելացնել մի քիչ սնկի արգանակ, լավ խառնել:
_Խմորը բարակ շերտով գրտնակել ալյուր ցանած սեղանի վրա։ Բաժակի օգնությամբ կտրել 5 սմ շրջանակներ, միջուկը դնել խմորի վրա և ամրացնել պելմենիների եզրերը։
_Պելմենին եփել աղ արած, եռման ջրի մեջ, 5 րոպե։


Պատրաստի պելմենիները մատուցել թթվասերով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ Պելմենի հեշտ տարբերակով







