Պելմենի Վարդ. Ախորժելի և հագեցնող ճաշ կամ ընթրիք

Պելմենի Վարդ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ախորժելի և հագեցնող ճաշ կամ ընթրիք, որը մատուցում է մեծ Պելմենի Վարդ և բանջարեղենային սոուս։

Ուտեստը շատ համեղ է ստացվում ամենասովորական մթերքների հավաքածուից։

Պելմենի Վարդ

Պելմենի Վարդ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ջուր 60 մլ

_Ձու 1 հատ

_Աղ 1 թեյի գդալ

_Ալյուր 200 գր

_Աղացած միս 400 գր

_Սոխ 1 հատ

_Գազար 1 հատ

_Կարտոֆիլ 1 հատ

_Աղ, պղպեղ, համեմ, համեմունքներ և կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Բուսական յուղ 30 գր

_Կարտոֆիլ 1 հատ

_Լոլիկ 1 հատ

_Սոխ 1 հատ

_Գազար 1 հատ

_Քաղցր պղպեղ 1 հատ

_Տոմատի մածուկ 1 ճաշի գդալ

_Ջուր 200 մլ

_Կանաչիներ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պելմենի Վարդ

Պելմենի Վարդ

Պելմենի Վարդ. Պատրաստման եղանակը

_Խմորի համար սենյակային ջերմաստիճանի ջուրը խառնել աղի, ձվի հետ և մաս-մաս լցնել մաղած ալյուրը։

_Խմորը հունցել, ծածկել և թողնել 15 րոպե։

_Միջուկի համար խառնել մանր կտրատած սոխը, քերած կարտոֆիլն ու աղացած միսը, համեմել աղով, պղպեղով, համեմունքներով և բուսայուղով, զանգվածը խառնել, մինչև հարթ լինի։

_Խմորը լայն և բարակ շերտով գրտնակել, շերտեր կտրատել այնպես, որ միջուկի հետ միասին մեջտեղից ծալվի։

_Շերտերի վրա քսել աղացած միսը, կիսով ծալել ու խխունջաձև փաթաթել, կտրված կողմը թողնել վերևում:

_Սոուսի համար տապակել սոխի խորանարդները, ապա ավելացնել քերած գազարը, քաղցր պղպեղի խորանարդիկները, տոմատի մածուկը, լոլիկի շերտերը, լցնել կարտոֆիլի խորանարդները, խառնել։

_Բանջարեղենի բարձի վրա շարել կտրատած պելմենիները, լցնել ջուրը, համեմել աղով և պղպեղով, ավելացնել համեմունքները և սխտոր ըստ ճաշակի:

_Եփել թույլ կրակի վրա, կափարիչով ծածկված՝ 15-20 րոպե։

_Մատուցման ափսեի վրա մատուցելիս դնել տապակված բանջարեղենը և վրան շարել պելմենիները, ցանել կտրատած կանաչիներ:

Պելմենի Վարդ

Պելմենի Վարդ

Դուք կարող եք պարզապես աղացած մսով պատրաստել ուտեստը կամ ֆարշին խառնել բրինձ և այլ հավելումներ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կըրծ. Յուրահատուկ խմորամսային ուտեստ

Խնդրում ենք Գնահատեք