Դաղստանյան պելմենի. Անուշաբույր համեղ ուտեստ

Պելմենի Կուրզե ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Առաջարկում ենք պատրաստել դաղստանյան պելմենի Կուրզե: Սա ասիական շատ տարածված ուտեստ է, որ հիշեցնում է խինկալի կամ մանթի, բայց մի քիչ այլ տարբերակով:

Բացի մսի միջուկից, կարելի է ավելացնել ձու, կաթնաշոռ, կարտոֆիլ կամ միջուկներ փորձարկել։

Պելմենի Կուրզե

Դաղստանյան պելմենի. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 500 գր

_Ձու 1 հատ

_Սառը ջուր 200 մլ

_Տավարի միս 600 գր

_Լոլիկ սեփական հյութով 4 հատ

_Սոխ 2 հատ

_Համեմ 1/2 փունջ

_Սամիթ 1/2 փունջ

_Աղացած չաման՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ՝ ըստ ճաշակի

_Պապրիկայի փաթիլներ՝ ըստ ճաշակի

_Կարագ 30 գր

_Աղ՝ ըստ ճաշակի

Պելմենի Կուրզե

Դաղստանյան պելմենի. Պատրաստման եղանակը

_Խմորը հունցել՝ մաղած ալյուրի մեջ լցնել ձուն, սառը ջուրը և աղը։

_Խմորը հունցել նախ գդալով, ապա ձեռքերով՝ 10 րոպե։

_Հենց խմորը համասեռ խտություն ստանա, տեղափոխել տոպարկի մեջ և մեկ ժամով դնել սառնարանը։

_Միսն ու սոխն անցկացնել մսաղացով, ավելացնել աղը, պղպեղը, պապրիկայի ​​փաթիլները և չամանը։

_Մանր կտրատած լոլիկն ու կանաչին ևս լցնել աղացած մսի վրա և խառնել:

_Խմորը գրտնակել շատ բարակ շերտով։

_Բաժակով կտրել շրջանակներ:

_Աղացած միսը դնել խմորի վրա: Որպեսզի փաթաթելիս դատարկ տեղեր չմնան, կարը պետք է հյուսքի նման անել:

_Եռացող ջրին աղ անել և պատրաստի պելմենները լցնել մեջը: Եփված պելմենները ջրի մակերես դուրս գալուց հետո եփել ևս 3-4 րոպե:

Պելմենի Կուրզե

Տեղափոխել առանձին ամանի մեջ, վրան մի փոքր կարագ դնել և մատուցել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խնկալի

Խնդրում ենք Գնահատեք