Այսօր Պատրաստելու ենք Ֆրանսիական ավանդական Պիրոգ՝ Քիշ Լորեն․ Փխրուն, բերանում հալչող կարկանդակե թխվածք է, որը արժե մտցնել մեր առօրյա խոհանոց։
Պիրոգ Ֆրանսիական Քիշ Լորեն Բաղադրիչներ
_Ալյուր — 240 գր․
_Կարագ — 150 գր․
_Սոդա — 1/4 թ․գդ․
_Աղ մեկ պտղունց
_Մածուն — 3 ճ․ գդ․ /դասական բաղադրատոմսում 1 ճ․ գդ․ թարմ կիտրոնի հյութ է/
_Ձու — 1 հատ
_Ջուր -50-75 մլ․
Միջուկի Բաղադրիչները կարելի է փոխարինել սիրելի մթերքներով՝ բրոկոլիով, սպանախով, սնկով, աղացած մսով
_Ձու — 4 հատ
_Կաթ — 100 մլ․
_Թթվասեր 150 մլ․
_Ապխտած միս — 100 գր․
_Հալվող պանիր — 100 գր․
_Աղ և պղպեղ
Ֆրանսիական Ավանդական Պիրոգ Քիշ Լորեն Քայլ-առ-քայլ
_Սկզբում նախապատրաստենք խմորը, հարկավոր է վերցնել 240 գրամ ալյուր, այն միանգամից կլցնենք հարիչի մեջ
_Լավ սառը՝ անմիջապես սառնարանից հանած խորանարդաձև կտրատած 150 գրամ կարագ ենք ավելացնում
_1/4 թ․գդ․ սոդա ենք ավելացնում
_Մեկ պտղունց աղ
_Հարում ենք, կարելի է նաև կարագը քերիչով անցկացնել և ձեռքերով տրորել, եթե նման հարիչ չունեք։ Պարզապես այնպես պետք է անել, որպեսզի կարագը չհասցնի հալվել
_Ֆրանսիական այս համեղ պիրոգի դասական բաղադրատոմսում 1 ճ․ գդ․ թարմ կիտրոնի հյութ է նախատեսված, մենք այն հայկական տարբերակով փոխարինում ենք մածունով 3 ճ․ գդ․
_Ավելացնում ենք մեկ ձու և ևս մի քանի վայրկյան հարում
_Այնուհետև քիչ քիչ ավելացնում ենք սառը ջուր մոտ -50-75 մլ․
_Պետք է ստացվի ահա այսպիսի զանգված
_Այն դատարկենք սեղանին
_Հունցելու կարիք չկա, հարկավոր է պարզապես մի փոքր ձև տալ, դնել կերակրի թաղանթի կամ տոպրակի մեջ և կես ժամով դնել սառնարան հանգստանալու
_Կես ժամ անց հանում ենք սառնարանից և սկսում ենք գրտնակել, բացելու ենք մեր նախատեսած ջեռոցի տապակի տրամագծով մոտավորապես
_Տապակը հարկավոր է այնպես ընտրել, որ հետո հնարավոր լինի հատակը առանձնացնել կողքերից, իսկ գեղեցկության համար ցանկալի է զիգզագ կողքերով տապակ
_Դե տապակն արդեն ընտրեցինք, ալրապատեցինք
_Այժմ խմորը փռենք տապակի վրա և եզրերով գրդնակենք, ավելորդ խմորը հեռացնենք
_Պատառաքաղով պետք է ծակծկենք խմորը և կրկին դնենք սառնարան մեկ ժամով, իսկ այդ ընթացքում կպատրաստենք միջուկը մեր պիրոգի
_Միջուկ Բաղադրիչները անփոխարինելիորեն սահմանված չեն, հիմնական բաղադրիչը մեր կարելի է փոխարինել այլ սիրելի մթերքներով՝ բրոկոլիով, սնկով, աղացած մսով
_4 ձվի վրա ավելացնում ենք 100 մլ կաթ և 150 մլ էլ թթվասեր
_Համեմում ենք աղով և սև պղպեղով, մի փոքր էլ խառնում և դնում ենք կողքի
_Ապխտած միս այսօր մեր պիրոգի միջուկի հիմնական բաղադրիչն է, այն կկտրատենք խորանարդիկներով, արդեն նշեցի, որ դրա փոխարեն բրոկոլլի, սպանախ կամ ասենք հավի կրծքամիս էլ վերցնենք, կրկին շատ համեղ կստացվեր
_Հալվող պանիր քերենք
_Խմորը արդեն կհանենք սառնարանից վրան կլցնենք ապխտած միսը
_Ապա պանրի մեծ մասը
_Հեղուկ զանգվածը մեր միջուկի
_Վրայից շաղ կտանք մնացած պանրի հատվածը և արդեն կուղարկենք ջեռոց թխվելու
_Ջեռոցը 180-200 աստիճան պետք է լինի, այն կթխենք մոտավորապես 20-30 րոպե, պիրոգն ամբողջությամբ ոսկեգույն դառնալուց հետո անմիջապես հանում ենք
_Բույրով հիանում, պատրաստվում ենք և կտրում, համտեսում, գովերգում և մեզ Ֆրանսիայում զգում
Մեկնաբանություններում կարող եք գրել, թե ինչ ուտեստ կցանկանաք պատրաստենք մեր տեսանյութերում, ես դա անպայման հաշվի կառնեմ։
Պիրոգ Ֆրանսիական Քիշ Լորեն․ Փխրուն, բերանում հալչող կարկանդակ Տեսանյութ
Դե ինչ բարի ախորժակ։