Պիցցա առանց ալյուրի. Դիետան սիրած ուտեստներից հրաժարվելու պատճառ չէ

Պիցցա առանց ալյուրի ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պիցցա առանց ալյուրի. Դիետան սիրած ուտեստներից հրաժարվելու պատճառ չէ, և դա մենք կապացուցենք:

Այս իտալական ուտեստը շատ են սիրում և մեծահասակները և երեխաները, բայց այն շատ կալորիաներ է պարունակում:

Այսօր մենք ձեզ համար պատրաստել ենք ցածր կալորիականությամբ պիցցայի բաղադրատոմս, առանց մեկ գրամ ալյուրի: Այս ուտեստը պարունակում է ընդամենը 114 կալորիա 100 գրամում: Պիցցան ստացվում է շատ համեղ և քնքուշ, այն ոչ մի կերպ չի վնասում կազմվածքին:

Պիցցա առանց ալյուրի

Պիցցա առանց ալյուրի. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ծաղկակաղամբ 300 գ
  • Կոշտ պանիր 200 գ
  • Ձու 1 հատ
  • Տոմատի մածուկ 50 գ
  • Հավի կրծքամիս 150 գ
  • Շամպինիոն 30 գ
  • Բուլղարական պղպեղ 40 գ
  • Սոխ 15 գ
  • Աղ` ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Պիցցա առանց ալյուրի

Պիցցա առանց ալյուրի. Պատրաստման եղանակը

  1. Կաղամբը բաժանել ծաղկաբույլերի, խաշել և անցկացնել մսաղացով:
  2. Վրան ավելացնել 150 գ ցածր յուղայնությամբ պանիր, ձու և աղ: Խմոր պատրաստել հիմքի համար:
  3. Ստացված զանգվածը դնել ձևամանի մեջ, որը պետք է նախապես քսել փոքր քանակությամբ բուսական յուղով, հարթեցնել և 15 րոպեով դնել 230 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ:
  4. Եփել հավի կրծքամիսը և մանր կտրատել, մանրացնել սունկը և սոխը, պղպեղը կտրել շերտերով: Երբ հիմքը մի փոքր սառչի, վրան քսել տոմատի մածուկը, այնուհետև շարել մանրացված բաջարեղենը, սունկը և հավի կրծքամիսը:
  5. Շաղ տալ մնացած ցածր կալորիականությամբ պանիր​​՝ քերելով այն: Պիցցան դնել ջեռոցը և թխել 230 աստիճանի տակ մոտ 10 րոպե:

Պիցցա առանց ալյուրի

Այսքանը: Նուրբ բանջարեղենային հիմքով, հավի կրծքամսով և առանց մի գրամ ալյուրի ուտեստը պատրաստ է: Այժմ դուք կարիք չունեք հրաժարվել ձեր սիրելի համեղությունից նույնիսկ դիետայի ընթացքում: Պատրաստեք այս ցածր կալորիականությամբ կերակուրը և պատմեք ձեր ընկերներին դրա մասին:

Պիցցան առանց ալյուրի պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պիցցա, որը չեն թխում

Խնդրում ենք Գնահատեք