Պիցցա թավայի մեջ. Պիցցայի նման մի բան կպատրաստենք, բայց ավելի արագ ու հապճեպ։
Ամբողջ աշխարհում մեծ թվով մարդիկ են պիցցա սիրում։ Սա բավականին հետաքրքիր իտալական փողոցային ուտեստ է։
Պիցցայի ճանաչման ճանապարհը քարքարոտ է եղել: Սկզբում մթերքների մնացորդներով բլիթներ կարող էին թույլ տալ միայն բնակչության աղքատ խավերը։ Հարուստ մարդկանց համար նման ուտեստը նվաստացում էր համարվում։
Սակայն 18-րդ դարում պիցցայի մասին այս կարծրատիպը գլխիվայր շրջվեց։ Բանն այն է, որ ազնվականությունը հոգնել է սովորական ուտեստներից և որևէ առանձնահատուկ բան էի ուզում: Հետո խոհարարներն ուշադրություն դարձրին աղքատների սննդին ու բարելավեցին այն։
Այդ ժամանակվանից պիցցան դարձել է Իտալիայի բնորոշ նշանը:

Պիցցա թավայի մեջ. Բաղադրիչները
_ հավի ձու — 1 հատ
_ կարմիր սոխ — 1 հատ
_ թթվասեր — 2 ճաշի գդալ
_ ձիթապտուղ — 7 հատ
_ մայոնեզ — 2 ճաշի գդալ
_ հում ապխտած երշիկ — 50 գ
_ ալյուր — 4 ճաշի գդալ
_ պանիր — 100 գ
_ փխրեցուցիչ — 1 թեյի գդալ
_ կետչուպ — 3 ճաշի գդալ

Պիցցա թավայի մեջ. Պատրաստման եղանակը
_ Ձուն կոտրել ամանի մեջ, ավելացնել մայոնեզն ու թթվասերը, խառնել բաղադրիչները։ Փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը զանգվածի մեջ մաղել, խմոր շաղախել։
_ Թավայի մեջ լցնել փոքր քանակությամբ արևածաղկի ձեթ։ Խմորը տեղափոխել թավայի մեջ, հավասարաչափ բաշխել մակերեսի վրա։
_ Խմորի վրա լցնել կետչուպը, նույն կերպ բահիկով կամ գդալով հավասարապես քսել վրան:
_ Պանիրը մանրացնել քերիչի միջին ատամների վրա, կետչուպի շերտի վրա ցանել պանրի քերուկի կեսը։
_ Ձիթապտուղն ու երշիկը մանր շրջանակներով կտրատել։
_ Այս մթերքները շարել պանրի շերտի մակերեսին:
_ Կարմիր սոխը կտրատել կիսաօղակներով, դնել ձիթապտղի ու երշիկի շերտի վրա։
_ Այս շերտը ծածկել մանրացված պանրի մնացորդներով։
_ Միացնել միջին կրակ, ծածկել տապակը կափարիչով։
_ Պիցցան պատրաստելու համար պետք կլինի ոչ ավելի, քան 7-8 րոպե:
_ Այնուհետև հանեք կափարիչը, շարունակեք տապակել պիցցան ևս 2-3 րոպե:

Այս կերպ Դուք կարող եք հեշտ տնական պիցցա պատրաստել 15 րոպեում։
Խմորը փափուկ և նուրբ է, խորհուրդ ենք տալիս միջուկին ավելացնել նաև թարխուն։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պիցցա առանց խմոր թխելու







