Պիցցա Ցեզար` դրոժով խմորով

պիցցա ցեզար ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պիցցա Ցեզար դրոժով խմորով. Շատ պարզ պատրաստվող ուտեստ, որի հանդեպ պիցցայի երկրպագուները չեն կարողանա անտարբեր մնալ: Այս բաղադրիչներից ստացված խմորով կարելի է պատրաստել 3 պիցցայի համար, իսկ լցոնի բաղադրիչները և սոուսը` մեկի համար:

Խմորի այս բաղադրատոմսը փորձելով կհամոզվեք, որ խմորի մեջ պետք չէ փոխարինել ձիթապտղի յուղն ուրիշ յուղով, քանի որ ձիթապտղի յուղով այն հատկապես համեղ է, նուրբ, փխրուն է եզրերին իսկ ներսից քնքուշ է: Այս խմորը հեշտությամբ ձգվում է ցանկալի չափի, և պատրաստվելիուց հետո ռետինի նման չի դառնում նույնիսկ սառչելիս:

Լցոնը նույնպես լավն է, բայց Ցեզարի սոուսը հատկապես հետաքրքիր է այս բաղադրատոմսում: Փորձեք այն, պիցցայի սիրահարներ: Վստահ եմ, որ ձեզ դուր կգա այս բաղադրատոմսը: Այս պիցցան պարզվեց, որ շատ ավելի համեղ է, քան մինչ այս փորձել էի:

պիցցա ցեզար
Պիցցա Ցեզար. Անհրաժեշտ բաղադրիչներ

խմորի համար

  • Ցորենի ալյուր 250 գր
  • Ալյուր պիցցայի համար 200 գր
  • Ջուր 230 մլ
  • Ձիթապտղի յուղ 35 գր
  • Չոր խմորիչ 2 գր
  • Աղ 2 գր

Պիցցա Ցեզարի սոուսի համար

  • Ձիթապտղի յուղ 40 գր
  • Աղ ըստ համտեսի
  • Կապերսներ 10 գր
  • Ձվի դեղնուց 1 հատ
  • Անչոուս 5 գր
  • Պարմեզան10 գր
  • Դիժոնյան մանանեխ 0,5 թեյի գդալ
  • Գինու քացախ սպիտակ 0,5 թեյի գդալ
  • Սխտոր 0.5 պճեղ
  • Աղացած սև պղպեղ` ըստ համտեսի

Լցոնի համար

  • Ձիթապտղի յուղ 10 գր
  • Պարմեզան 20 գր
  • Մոցարելա 120 գր
  • Հավի կրծքամիս 100 գր
  • Հազարի տերևներ 50 գր

պիցցա ցեզար
Պիցցա Ցեզար. Պատրաստման եղանակը

Խմորի համար ավելի լավ է սովորական ցորենի ալյուր և պիցցայի հատուկ ալյուր վերցնել, որովհետև դրա մեջ հացահատիկի սոսնձանյութի պարունակությունը 12-14,5 % է: Պետք է վերցնել գոլ ջուր՝ 35-39 աստիճանի (ոչ թե տաք, այլապես խմորիչը կմեռնի և խմորը չի գործի):

  1. Խմորիչը մանրակրկիտորեն լուծել գոլ ջրի մեջ:
  2. Խառնել ցորենի ալյուրը և պիցցայի ալյուրը, մաղել: Մաղած ալյուրը բուրգ անել, մեջտեղում փոսիկ անել, մեջը լցնել ձիթայուղ և աղ:
  3. Խմորը հունցել ձեռքերով, աստիճանաբար ավելացնելով խմորիչով ջուրը: Ստացվում է փխրուն, առաձգական խմոր, որը պետք է գնդել:
  4. Այնուհետև պիցցայի խմորը բաժանել երեք հավասար մասի և գնդել յուրաքանչյուր մասը: Ծածկել պիցցայի խմորը մաքուր սրբիչով և թող 1 ժամ մնա: Այս ընթացքում այն ​​կմեծանա մոտ 2 անգամ: Դրանից հետո խմորը կարող է օգտագործվել պիցցա պատրաստելու համար:
  5. Այժմ պետք է պատրաստել Ցեզարի սոուսը. Քերել պանիրը նուրբ քերիչով, մանր կտրատել սխտորը, անչոուսները: Առանձին ամանի մեջ հարել ձվի դեղնուցը և դրա մեջ նրբորեն խառնել մնացած բոլոր բաղադրիչները:
  6. Մթերքներ լցոնի համար. Լվանալ և ցամաքեցնել ռոմանոյի սալաթը: Հավի կրծքամիսը նախապես եփել աղ արած ջրի մեջ:
  7. Պարմեզանը քերել: Ռոմանո սալաթը կամայականորեն պատառել ձեռքերով փոքր կտորների, վրան լցնել ցեզար սոուսով:
  8. Մատներով ձգել խմորի շրջանակը աշխատանքային մակերեսի վրա: ստացվում է բարակ կլոր նրբաբլիթ 30 սմ տրամագծով:
  9. Զգուշորեն տեղափոխել այն տապակի վրա, ուղղելով եզրերը, որպեսզի այն կոկիկ և կլոր տեսք ունենա:
  10. Վերևից խմորի վրա քսել ցեզար սոուս, շաղ տալ քերած մոցարելլա պանիր ​​և հավի կրծքամսի կտորներ:
  11. Պիցցերիայում պիցցան թխվում է հատուկ ջեռոցում 400 աստիճանի տակ, մինչև լիովին եփվի: Մենք կարող ենք սովորական ջեռոցում թխել 250 աստիճան ջերմաստիճանում` մինչև կարմրի:
  12. Պատրաստի պիցցան կտրեցինք սուր պիցցայի դանակով ութ մասի: Պիցցայի գագաթին դրեք համեմված Ցեզար աղցան, վրայից լցնել քերած պարմեզան պանիր: Պիցցայի եզրերը յուղել ձիթայուղով:

պիցցա ցեզար

Պիցցա Ցեզարը դրոժով խմորով պատրաստ է: Վայելեք:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ պիցցա

Խնդրում ենք Գնահատեք