Մանկության ջերմ հիշողություններ, երբ տատիկը, ինչպես բարի փերին, կախարդում է խոհանոցում, պատրաստելով Ջեռեփուկ բուլկիներով ուտելիքը:
Եվ հիմա, երբ ես եմ պատրաստում, նույնպես հրապուրիչ բուրմունքներ են տարածվում:
Նման ուտեստը պատրաստելն ամենևին էլ դժվար չէ։ Ստացվում է համեղ, հագեցնող և հաճելի կերակուր, այնպես որ, պատրաստեք և վայելեք տաք, անուշաբույր խրթխրթան բուլկիները:

Ջեռեփուկ բուլկիներով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խոզի (տավարի) փափկամիս 700 գր
_Սոխ 1 հատ
_Գազար 1 հատ
_Չինական կաղամբի սպիտակ մասը 5 հատ
_Նեխուրի արմատ 1/2 հատ
_Շամպինիոն 100 գր
_Պահածոյացված լոլիկ սեփական հյութով 100 գր
_Տոմատի մածուկ 1 ճաշի գդալ
_Գիհի հատապտուղներ (չոր) 3 հատ
_Մեխակ 2 հատ
_Դափնու տերև 2 հատ
_Աղ, պղպեղ, սուսամբար՝ ըստ ճաշակի
_Չոր կարմիր գինի 1/2 բաժակ
Բուլկիների համար
_Ալյուր 200 գր
_Կարագ 50 գր
_Ձու 1 հատ
_Քերած պանիր (օրինակ՝ պարմեզան) 40 գր
_Կաթ 180 գր
_Մաղադանոս (մանր կտրատած) 3 ճաշի գդալ
_Փխրեցուցիչ 7 գր
_Աղ՝ ըստ ճաշակի
_Կաթ (սերուցք) բլիթներին քսելու համար 2 ճաշի գդալ


Ջեռեփուկ բուլկիներով. Պատրաստման եղանակը
_Սոխը, գազարը, նեխուրի արմատը, կաղամբի ցողունները մանր կտրատել և ձիթապտղի յուղով, դափնու տերևներով, մեխակով, չորացրած գիհի հատապտուղներով թավայի մեջ թեթև կարմրացնել:
_Ավելացնել մսի մանր կտորները, սունկը և թույլ տապակել ևս 8-10 րոպե։ 0,5 բաժակ չոր, կարմիր գինին լցնելուց հետո ավելացնել լոլիկը՝ 1 ճաշի գդալ, մի ճաշի գդալ տոմատի մածուկ, մի քանի պտղունց սուսամբար, աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի և եփել կափարիչով ծածկված՝ մոտ 30-40 րոպե։
_Պատրաստել բուլկու խմորը։ Ալյուրը տրորել սառեցրած կարագով, ավելացնել մնացած բոլոր բաղադրիչները և հունցել խմորը։ Այն պետք է լինի մի փոքր կպչուն:
_Թաց ձեռքերով մոտ 30 գրամանոց փոքրիկ գնդիկներ անել։
_Շոգեխաշածը լցնել կերամիկական կաղապարի մեջ և վրան ծածկել խմորի գնդիկներով, որոնց վրա պետք է քսել կաթ կամ սերուցք։
_Թխել 180 աստիճանով 20-25 րոպե։ Ավելի ճիշտ կլինի, որ առաջնորդվեք ձեր վառարանի յուրահատկությամբ:
Ընտանեկան ընթրիքի կամ ընկերական հանդիպման համար անուշաբույր ուտեստը պատրաստ է։


Պատրաստեցինք համեղ Ջեռեփուկ բուլկիներով: Մատուցեք հենց նույն ձևամանով։ Բուլկիները անպայման թաթախեք թխելու ժամանակ ստացված սոուսի մեջ, անմահական համ է )
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ծույլ Լազանյա լավաշով







