Ջեռոցում տապակած իշխան. Համեղ նրբագեղ ձուկ

Ջեռոցում տապակած իշխան ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հատուկ առիթներին ես հաճախ Ջեռոցում տապակած իշխան եմ մատուցում:

Սխտոր-սնկով սոուսով, ամբողջությամբ տապակած իշխանը գեղեցիկ, թեթև և ցածր յուղայնությամբ ուտեստ է, որը կարելի է պատրաստել արագ և հեշտությամբ:

Ջեռոցում տապակած իշխան

Ջեռոցում տապակած իշխան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ծիածանափայլ իշխան — 1 կգ

_Պանիր — 100 գ

_Շամպինիոններ — 300 գ

_Սխտոր — 1 գլուխ

_Սերուցք (10%) — 100 մլ

_Կարագ — 50 գ

_Կանաչիներ (մաղադանոս, սամիթ) — 5 գ

_Աղ — 1,5 թեյի գդալ

_Կիտրոն (հյութի համար) — ½ հատ

Ջեռոցում տապակած իշխան

Ջեռոցում տապակած իշխան. Պատրաստման եղանակը

_Ամբողջությամբ տապակած իշխանը պատրաստելու համար նախապես պատրաստեք բոլոր անհրաժեշտ բաղադրիչները:

_Լավ լվանալ իշխանը, հանել խռիկներն ու փորոտիքը: Ձկան վրա լցնել կիտրոնի հյութ, լ աղ անել և թողնել 20 րոպե:

_Մաքրել և մանր կտրատել սխտորը:

_Կտրատել շամպինիոնները բարակ կտորներով:

_Ջեռոցի տապակը փայլաթիթեղով ծածկել, վրան դնել ձուկը:

_Ձուկը 23 րոպե դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

_Հալեցնել կարագը տապակի մեջ, ավելացնել սունկն ու սխտորը, ըստ ճաշակի աղ անել և տապակել 5 րոպե ՝ անընդհատ խառնելով:

_Լցնել սերուցքը, եփել սխտոր — սնկային սոուսը ևս 5 րոպե, երբեմն խառնելով: Վերջում մանր կտրատած կանաչիները լցնել սոուսի մեջ:

_Ձուկը պատրաստ լինելուց մոտ հինգ րոպե առաջ ցանել քերած պանիրը:

_Պատրաստված սնկով սոուսը լցնել իշխանի վրա մատուցելուց առաջ:

Ջեռոցում տապակած իշխան

Ջեռոցում տապակած իշխանը սնկով — սերուցքային սոուսով պատրաստ է: Մատուցել իշխանը բանջարեղենով, տապակած կարտոֆիլով կամ բրնձով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ձուկը ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք