Ռատատու ջեռոցում. Ընդամենը 30 րոպեում պատրաստեք հայտնի ֆրանսիական ուտեստի տնական տարբերակը

Ռատատու ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք տնական Ռատատու ջեռոցում պատրաստելու պարզ տարբերակ:

Ռատատուն ֆրանսիական խոհանոցում բավականին հայտնի ուտեստ է, բայց մենք ուզում ենք ձեզ առաջարկել թխած ռատատուի շատ համեղ, գեղեցիկ և հեշտ եփվող տարբերակը։ Բառացիորեն երկու քայլ, և ճաշատեսակը կփայլի վառ համով:

Ռատատու ջեռոցում
Ռատատու ջեռոցում. Բաղադրիչներ

_Սմբուկ — 1 հատ

_Բուլղարական պղպեղ — 1 հատ

_Սոխ — 1 հատ

_Երիտասարդ դդմիկ — 2 հատ

_Լոլիկ — 2 հատ

_Սխտոր — 3 պճեղ

_Ձիթապտղի յուղ — 4 ճաշի գդալ

_Սև պղպեղ — ըստ ճաշակի

_Աղ — ըստ ճաշակի

Ռատատու ջեռոցում Ռատատու ջեռոցում

Ռատատու ջեռոցում. Պատրաստման եղանակը

_Լվացեք բոլոր բանջարեղենները, չորացրեք և կտրեք փոքր խորանարդիկներով: Սա առաջին կետն է, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, մասնավորապես, մանր կտրատել բանջարեղենը:

_Առանձին մի կողմ ենք դնում մանր կտրատած լոլիկը, իսկ մնացած բանջարեղենը խառնում ենք, համեմում բուսայուղով, աղով և պղպեղով։

_Ցանկության դեպքում համեմեք ձեր սիրած համեմունքներով։

_Ջեռոցը տաքացրեք 230 աստիճան, մեզ պետք է բարձր ջերմաստիճան, որպեսզի բանջարեղենը չմնա շոգեխաշման ռեժիմում, այլ տապակվի, թխվի, սա երկրորդ կետն է, որի վրա ուզում էի ձեր ուշադրությունը հրավիրել։

_Բանջարեղենը շարել լայն թխման տապակի վրա և դնել ջեռոցում։

_15 րոպե հետո բանջարեղենը խառնել, վրան լցնել լոլիկը։

_Թխելու տապակը նորից դնել տաք ջեռոցում և հասցնել պատրաստի վիճակի։

_Թխելու ամբողջ գործընթացը կտևի մոտ կես ժամ։ Որպեսզի բանջարեղենը չայրվի, անպայման խառնեք։

Ռատատու ջեռոցում

Ռատատու ջեռոցում

Թխած ռատատուն համեղ է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

Վայելե՛ք։

Տեսանյութ

Կարտոֆիլը ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք