Ռոստբիֆ խոզապուխտով. Աղացած մսով համեղ ռուլետ

Ռոստբիֆ խոզապուխտով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ռոստբիֆ խոզապուխտով. Աղացած մսով համեղ ռուլետ

Աղացած միսը հարմար է ոչ միայն կոտլետ պատրաստելու համար: Որպես ապացույց, ծանոթացեք փխրուն խոզապուխտով, աներևակայելի համեղ մսային ուտեստի բաղադրատոմսին:

Ձեր ամբողջ համբերությունը պետք կլինի, որ սպասեք մինչ այն պատրաստ կլինի, քանի որ ցնցող բույրը կտարածվի խոհանոցում:

Խոզապուխտի մեջ փաթաթված նուրբ ռուլետը ձեզ հնարավորություն կտա միանգամից վայելել չորս տեսակի միս: Իսկ ներսում գտնվող ամբողջական ձվերը կտրվածքով շատ գեղեցիկ կթվա:

Սա բազմակողմանի ուտեստ է: Այն կարելի է մատուցել տաք և սառը, ցանկացած կողմնակի ճաշատեսակի հետ կամ մի կտոր հացի վրա դնել և ուտել հենց այդպես:

Ռոստբիֆ խոզապուխտով

Ռոստբիֆ խոզապուխտով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Աղացած տավարի միս 1 կգ
  • Սոխ 1 հատ
  • Ձու 6 հատ
  • Չորահաց 50 գ
  • Խոզապուխտ 375 գ
  • Կոշտ պանիր 50 գ
  • Վետչինա 50 գ
  • Սալյամի 50 գ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Ռոստբիֆ խոզապուխտով

Ռոստբիֆ խոզապուխտով

Ռոստբիֆ խոզապուխտով. Պատրաստման եղանակը

  1. Աղացած մսին ավելացնել կտրատած սոխ, 2 ձու, չորահացի փշուրները, աղ ու պղպեղ, լավ խառնել:
  2. Նրբաթիթեղը տարածել սեղանի վրա և շարել խոզապուխտիի շերտերը զամբյուղ գործելու նման, ուղղանկյուն ստանալ:
  3. Աղացած միսը տարածել խոզապուխտի վրա եզրերին չհասնելով, աղացած մսի վրա շարել պանրի, խոզապուխտի և սալյամիի շերտեր:
  4. Ձվերը եփել, մաքրել և շարել վրան հենց այդպես ամբողջական:
  5. Գլանափաթեթը գլորում ենք փայլաթիթեղով: Փաթաթել այս փայլաթիթեղով և թխել 200 աստիճանի տակ 60 րոպե:

Ռոստբիֆ խոզապուխտով

Այս հիանալի ռուլետը ոչ միայն պարզ է պատրաստվում, այլև հաճույքով է ուտվում: Մինչ ռուլետը թխվում է, կարող եք նաև կարտոֆիլ դնել ջեռոցում: Կստանաք հիանալի կողմնակի ուտեստ մսի հետ մատուցելու համար:

Ռոստբիֆը խոզապուխտով պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հավի մսով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք