Ռուլետ կոտլետներ. Աղացած միսը փաթաթում ենք երշիկի նման և դնում սառնարանը

Ռուլետ կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ռուլետ կոտլետներ. Աղացած միսը փաթաթում ենք երշիկի նման և դնում սառնարանը

Մնում է ընդամենը եփել 5 րոպե. Պարզապես տապակել կոտլետի նման:

Աղացած միսը վաղուց դարձել է ունիվերսալ մթերք ու դրանից պատրաստվում են շատ համեղ ու հետաքրքիր ուտեստներ: Իսկ այս բաղադրատոմսը դարձել է իմ ընտանիքի սիրելիներից մեկը:

 

Ռուլետ կոտլետներ

Ռուլետ կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • աղացած միս 500 գ
  • սոխ 1 հատ
  • ձու 3 հատ
  • պանիր 200 գ
  • կաթ 150 մլ
  • ալյուր 200 գ
  • աղ
  • համեմունքներ

Ռուլետ կոտլետներ

Ռուլետ կոտլետներ

Ռուլետ կոտլետներ. Պատրաստման եղանակը

  1. Սոխը քերիչով քերել և խառնել աղացած մսին:
  2. Զանգվածին ավելացնել ձու, աղ, ավելացնել համեմունքներ` ըստ ճաշակի: Լավ հունցել և թողնել մի փոքր մնա:
  3. Քերել կոշտ պանիրը խոշոր քերիչով:
  4. Յուղաթուղթը դնել սեղանի վրա և աղացած միսը տարածել հավասար շերտով:
  5. Աղացած մսի վրա լցնել քերած պանիր: Այժմ պետք է ոլորել ռուլետը:
  6. Պատրաստի ռուլետը փաթաթել յուղաթղթով և 3 ժամով դնել սառնարանում:
  7. Մնացած երկու ձվերը հարել կաթի և ալյուրի հետ մինչև որ հարթ զանգված ստացվի:
  8. Կտրել ռուլետը շերտերով և յուրաքանչյուրը թաթախել խմորի մեջ:
  9. Տապակել յուրաքանչյուր կողմի վրա մի քանի րոպե:

Ռուլետ կոտլետներ

Կոտլետները շատ հյութեղ են, ներսում՝ փափուկ, հալված պանրով: ՈՒտեստը լավ համադրվում է ցանկացած կողմնակի ճաշատեսակի հետ: Դուք կարող եք որպես լցոն վերցնել նախապես տապակած սունկ:

Ռուլետ կոտլետները պատրաստ են:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Իշլի քուֆթա

Խնդրում ենք Գնահատեք