Ռուլետ կոտլետ. Նրբահամ և անուշաբույր ջեռեփուկ

Ռուլետ կոտլետ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Խմորի մեջ մսով կարկանդակն ախորժելի և համեղ, հագեցնող է, ռուլետ կոտլետներ կարելի է պատրաստել այս տարբերակով։

Ամեն ինչ պատրաստվում է պարզ և արագ, ինչպես կոտլետները:

Ռուլետ կոտլետ

Ռուլետ կոտլետ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Թթվասեր 100 գր

_Կարագ 100 գր

_Ալյուր 250 գր

_Մի պտղունց աղ

_Փխրեցուցիչ 1/4 թեյի գդալ

Միջուկը պատրաստելու համար 

_Ցանկացած աղացած միս 450 գր

_Սոխ 2 հատ

_Աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Կոշտ պանիր 120 գր

_Մոցարելլա 120 գր

_Հացի փշրանքներ 50 գր

_Ձու 1 հատ

Ռուլետ կոտլետ

Ռուլետ կոտլետ

Ռուլետ կոտլետ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել և խառնել աղի և փխրեցուցիչի հետ։

_Ավելացնել փափկած կարագը և զանգվածը վերածել փշրանքների։

_Խառնել թթվասերը և հունցել փափուկ խմոր, ծածկել և 1 ժամով դնել սառնարանը։

_Վերցնել աղացած միսը, համեմել քերած սոխով, աղով, համեմունքներով, լցնել ձուն և խառնել։

_Խոհանոցային թաղանթի վրա տարածել աղացած միսը և գրտնակել ուղղանկյուն, քսել մի երկու ճաշի գդալ թթվասեր և վրան ցանել քերած պանիր, սամիթ, կանաչ սոխ, քաղցր պղպեղի կտորներ և ըստ ճաշակի այլ բաղադրիչներ։

_Փաթաթել ամուր ռուլետ:

_Խմորը գրտնակել, դնել մսի գլանը և փաթաթել խմորը՝ վրա բերելով եզրերը։

_Դնել յուղաթղթով ծածված ջեռոցի տապակի վրա։ Վրան քսել հարած ձու։

_Թխել 180 աստիճանով տաքացված ջեռոցում՝ մոտ 40-50 րոպե։

Ռուլետ կոտլետ

Ռուլետ կոտլետ

Կարկանդակը դառնում է փափուկ, հյութալի և բուրավետ, խմորը պարզապես հալչում է բերանում, իսկ միջուկը հաճելի է՝ համի հետաքրքիր նոտաներով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լավաշով ռուլետ 2 տարբերակ

Խնդրում ենք Գնահատեք