Սալորով կարկանդակներ. Հիասքանչ, թթվաշ, աշնան համով թխուկներ

Սալորով կարկանդակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր առաջարկում ենք պատրաստել Սալորով կարկանդակներ, որի խմորը կարելի լցոնել և քաղցր, մրգային լցոններով և օրինակ՝ սնկով, կարտոֆիլով, պանրով:

Փափուկ և անուշաբույր, շատ քնքուշ կարկանդակներ կարելի է պատրաստել: Խմորը հիանալի պահում է իր ձևը և չի կոտրվում:

Սալորով կարկանդակներ

Սալորով կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խմորիչ 20 գ

_Տաք կաթ 200 մլ

_Շաքար 75 գ

_Ձու 2 հատ

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Կարագ 40 գ

_Բուսական յուղ 30 մլ

_Աղ 0.5 թեյի գդալ

_Ալյուր մոտ 600 գ

Լցոնը պատրաստելու համար 

_Սալոր 400 գ

_Շաքար 150 գ

_Օսլա 15 գ

Սալորով կարկանդակներ

Սալորով կարկանդակներ. Պատրաստման եղանակը

_Խմորիչը փոքր քանակությամբ շաքարի հետ լուծել տաք կաթի մեջ:

_Երբ զանգվածը սկսում է բարձրանալ, ավելացնել աղը, մաս — մաս ավելացնել մաղած ալյուրը և հունցել խմորը:

Հուշում. Մի ավելացրեք շատ ալյուր, որպեսզի զանգվածը չծանրանա և կարկանդակները լավ թխվեն:

_Ծածկել խմորը և թողնել տաք տեղում 1 ժամ:

_Սեղանին քսել բուսական յուղ և հունցել խմորը, բաժանել մասերի, գնդիկներ անել:

_Ծածկել և թողնել 10 րոպե:

_Ձևավորել կարկանդակները՝ միջուկի համար սալորը կտրատել շերտերով և խառնել օսլայի հետ, որպեսզի թխելիս շատ չհոսի:

_Կարկանդակները դասավորել ջեռոցի տապակի վրա, որին կարելի է բուսական յուղ քսել, կամ ծածկել յուղաթղթով: Ծածկել սրբիչով և թողնել 20 րոպե:

_Խմորի արտաքին մասին հարած դեղնուց քսել և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում՝ մոտ 15 — 20 րոպե, ուղղորդվեք ըստ ձեր ջեռոցի:

Սալորով կարկանդակներ

Կարկանդակները շատ փափուկ, եթերային են և թարմ են մնում մի քանի օր:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Կարկանդակ ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք