Սենդվիչի հացիկներ. Փափուկ համեղ բուլկիներ

Սենդվիչի հացիկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ներկայացնում ենք ձեզ սենդվիչի հացիկների տնական բաղադրատոմս

Սրանք շատ մատչելի են և արագ ստացվող:

Սենդվիչի հացիկներ

Սենդվիչի հացիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթ 180 մլ

_Ձու 1 հատ

_Ալյուր 3 բաժակ

_Շաքարավազ 70 գր

_Աղ 1 թեյի գդալ

_Վանիլային շաքարավազ 1 թեյի գդալ

_Խմորիչ 2 թեյի գդալ

_Ձվի դեղնուց 1 հատ

_Մաքրած արևածաղիկ

Սենդվիչի հացիկներ

Պատրաստման եղանակը

_Խմորի բոլոր բաղադրիչները խառնել, թողնել տաք տեղում հասունանա:

_Հասունացած խմորը հանել ամանից, բաժանել 12 մասի և ձևավորել փոքրիկ գնդիկներ։

_Գնդիկները թողնել հանգստանան։ Երբ չափերով կրկնապատկվեն, մակերեսին քսել հարած դեղնուց և ցանել արևածաղկի սերմերը։

_180°C տաքացրած ջեռոցում 30 րոպե, թխել մինչև ոսկե դարչնագույնը։

Սենդվիչի հացիկներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ֆիթնես հաց

Խնդրում ենք Գնահատեք