Սերուցքային կարտոֆիլ ջեռոցում

Սերուցքային կարտոֆիլ ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սերուցքային կարտոֆիլ ջեռոցում. Այս բաղադրատոմսն այն դեպքերի համար է, երբ մտնում եք խոհանոց և երկար մտածում եք, թե ինչ կարելի է այս պահին եփել: Եթե ​​իսկապես ցանկանում եք զարմացնել սիրելիներին սեղանի շուրջ, ապա Սերուցքային կարտոֆիլ ջեռոցում ճիշտ ընտրությունն է:

Առաջին բանը, որ աչքի է ընկնում`մատուցման ձևն է: Կարտոֆիլից ոսկեգույն գագաթները դուրս են պրծնում սերուցքային պանրային սոուսի շերտից: Արժե փորձել գոնե մեկ անգամ, և դուք անպայման կդառնաք այս ուտեստի նվիրված երկրպագուն: Ցանկացած երեկույթի կամ ընտանեկան ընթրիքի հիմնական թեման կլինի, եթե մատուցեք անուշահոտ Սերուցքային կարտոֆիլ ջեռոցում:

Սերուցքային կարտոֆիլ ջեռոցում

Սերուցքային կարտոֆիլ ջեռոցում. Բաղադրությունը

  • Կարտոֆիլ 2 կգ
  • Ձիթապտղի յուղ 100 մլ
  • Օրեգանո 0.5 թեյի գդալ
  • Պապրիկա 1 թեյի գդալ.
  • Կոշտ պանիր 220 գ
  • Ցորենի ալյուր 35 գ
  • Կարագ 35 գ
  • Կաթ 700 մլ
  • Թթվասեր 1 ճաշի գդալ
  • Տոմատի մածուկ 1 ճաշի գդալ
  • Աղ 1 թեյի գդալ
  • Սև պղպեղ (աղացած) ըստ համտեսի

Սերուցքային կարտոֆիլ ջեռոցում

Սերուցքային կարտոֆիլ ջեռոցում

Սերուցքային կարտոֆիլ ջեռոցում. Պատրաստման եղանակը

  1. Լցնել կարտոֆիլի վրա շատ տաք ջուր, ապա լավ լվանալ: Կտրել յուրաքանչյուրը 8 կտորով: Լցնել ձիթապտղի յուղ, ավելացնել օրեգանո, 0,5 թեյի գդալ աղ և պղպեղ, խառնել:
  2. Կարտոֆիլները մեկ շերտով շարել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա: Թխել 200 աստիճանի տակ 40 րոպե: Խառնել կարտոֆիլը յուրաքանչյուր 10 րոպեն մեկ, որ համաչափ տապակվեն:
  3. Ալյուրը լցնել կաթսայի մեջ, ավելացնել կարագը և խառնել, մինչև ամբողջովին լուծվեն իրար մեջ: Պետք է ստացվի համասեռ զանգված: Այնուհետև դանդաղորեն լցնել 70 մլ կաթ՝ առանց խառնելը դադարեցնելու: Եփել սոուսը ցածր կրակի վրա:
  4. Երբ սոուսը սկսի խտանալ, եփել այն ևս 1-2 րոպե, ապա ավելացնել աղ, պղպեղ, տոմատի մածուկ, թթվասեր և 120 գ քերած պանիր: Եփել ևս մի քանի րոպե՝ անընդհատ խառնելով, մինչև պանիրը լիովին հալվի: Սոուսի թանձրությունը պետք է լինի թթվասերի նման: Եթե գնդիկներ մնում են, զանգվածը տրորել մաղի միջով:
  5. Կլոր ձևամանի ներքևի մասում ցանել քերած պանիր (մոտավորապես 20 գ): Կարտոֆիլի շերտերը շարել այդ շրջանակի մեջ, տեղադրելով ուղղահայաց վիճակում: Լցնել սոուսը և շաղ տալ մնացած պանիր: Թխել 200 աստիճանի տակ, ևս 10-12 րոպե:

Սերուցքային կարտոֆիլ ջեռոցում

Սերուցքային կարտոֆիլ ջեռոցում. Սա ուղղակի գլուխգործոց է: Կարտոֆիլի խրթխրթան շերտերը կարելի է ուտել ձեռքով: Տաք պանիրը հիանալի ձգվում է, իսկ կարտոֆիլը` շատ յուղալի և քնքուշ է: Ինքներդ ձեզ մի՛ զրկեք այս հաճույքից, թխեք Սերուցքային կարտոֆիլ ջեռոցում՝ ըստ այս բաղադրատոմսի:

Սերուցքային սոուսով կարտոֆիլը պատրաստ է

Բարի ախորժակ

Կարտոֆիլ ջեռոցում Մեքսիկական տարբերակով․ Կարտոֆիլով ուտեստ

Խնդրում ենք Գնահատեք