Սերուցքով համեղ կոլոլակ. Ամենաքնքուշ ճաշը, որ կարող եք արագ պատրաստել

կոլոլակ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Սերուցքով համեղ կոլոլակ. Սա մատուցենք երբ հաճելի հյուրեր պիտի ունենանք, կամ, երբ ուզում ենք տպավորիչ երեկո կազմակերպել ընտանիքի անդամների համար:

Այս քնքուշ ճաշը կարելի է արագ պատրաստել, առանց մեծ ջանքերի: Նման կոլոլակները կատարյալ են ինչպես երեխաների ճաշացանկի, այնպես էլ մեծահասակների սեղանի համար: Նման կոլոլակները սովորականից ավելի համեղ են, դրանք պատրաստողն այնքան հաճոյախոսություններ կստանա, որ հաստատ չի փոշմանի:

Սերուցքով համեղ կոլոլակ

Սերուցքով համեղ կոլոլակ. Բաղադրությունը

_աղացած միս — 800 գր

_սոխ — 2 հատ

_ձու — 1 հատ

_չորահաց — 2 ճաշի գդալ

_աղ — 1 թեյի գդալ

_պղպեղ — 0,5 թեյի գդալ

_ալյուր — 2 ճաշի գդալ

_արգանակ — 200 մլ

_սերուցք — 400 մլ

Սերուցքով համեղ կոլոլակ

Սերուցքով համեղ կոլոլակ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Շատ մանր կտրատել սոխը և տապակել բուսական յուղի մեջ մինչև դառնա ոսկեգույն:

_Ամանի մեջ դնել աղացած միսը, ավելացնել ձուն, չորհացը, աղը, պղպեղը և տապակած սոխը:

_Ամբողջ զանգվածը ձեռքերով լավ խառնել, հունցել, որ զանգվածը հնարավորինս միատարր լինի, ստացված զանգվածից պետք է փոքրիկ կոլոլակներ ձևավորել:

_Տապակել կոլոլակները բուսական յուղով, բոլոր կողմերից, որ ստացվի գեղեցիկ կեղև:

_Հանել կոլոլակները և շարել առանձին ամանի մեջ և նույն յուղի մեջ ավելացնել 2 ճաշի գդալ ալյուր: Ալյուրը բովել 2 րոպե և ավելացնել արգանակը:

_Ալյուրի և արգանակի խառնուրդին խառնել սերուցք, որը կարող է լինել ցանկացած յուղայնության:

_Ստացված սոուսի մեջ ավելացնել տապակված կոլոլակները:

_Ծածկեք կափարիչով և ցածր կրակի վրա թող շոգեխաշվի մոտ 15 րոպե:

_Սերուցքով համեղ կոլոլակները արդեն պատրաստ են, դրանք շատ համեղ և քնքուշ են ստացվում:

Բարի ախորժակ և լավ տրամադրություն ձեզ:

Տեսանյութ

Կոլոլակով փլավ

Խնդրում ենք Գնահատեք