Սխտորով կարտոֆիլ վառարանում. Այս ուտեստը կպայծառացնի ցանկացած ընտանեկան ընթրիք

Սխտորով կարտոֆիլ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սխտորով կարտոֆիլ վառարանում. Այս ուտեստը կպայծառացնի ցանկացած ընտանեկան ընթրիք: Բոլորն ուրախ կլինեն վայելել այս չքնաղահամ, շատ նուրբ ուտեստը:

Սխտորի բույրով կարտոֆիլի փխրուն ընդերքը պարզապես աննկարագրելի համեղ է: Ճաշի կամ ընթրիքի հիանալի գաղափար է, հեշտ ու արագ պատրաստվող:

Սխտորով կարտոֆիլ

Սխտորով կարտոֆիլ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Կարտոֆիլ — 4-5 հատ
  • Աղացած սև պղպեղ — 1/2 թեյի գդալ
  • Աղ — 1 թեյի գդալ
  • Ձիթապտղի յուղ — 3-4 ճաշի գդալ
  • Հացի փշրանքներ — 2 ճաշի գդալ
  • Սխտոր — 1-2 գլուխ
  • Մաղադանոս — 1/2 փունջ

Սխտորով կարտոֆիլ

Սխտորով կարտոֆիլ
Սխտորով կարտոֆիլ. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

  1. Կարտոֆիլը մաքրել, կտրեք համաչափ շերտերով:
  2. Մի ամանի մեջ միանգամից լցնել կարտոֆիլը, յուղը, պղպեղը, աղը, պաքսիմատը և ամեն ինչ լավ խառնել:
  3. Կարտոֆիլը շարել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:
  4. Կտրեք սխտորի գլուխները վերևի մասից, վրան լցնել ձիթապտղի յուղ և փաթաթել փայլաթիթեղի մեջ:
  5. Սխտորը դնել տապակի վրա շարված կարտոֆիլի կողքին:
  6. Տապակը դնել ջեռոցը 180-200 աստիճան ջերմաստիճանում՝ 30-40 րոպե:
  7. Պատրաստ լինելուց 10 րոպե առաջ հանել, բացել սխտորի փայլաթիթեղը:
  8. Մաքրել ոսկեգույն սխտորը, տրորել այն պատառաքաղով և թեթևակի տապակել ձիթապտղի յուղի մեջ:
  9. Այժմ վրան ավելացնել մանրացված մաղադանոսն ու կրակն անջատել:
  10. Վերջում ծածկել կարտոֆիլը սխտորի յուղով:

Սխտորով կարտոֆիլ

Սխտորով կարտոֆիլը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարտոֆիլի պատրաստումը

Խնդրում ենք Գնահատեք