Համեղ, նուրբ և փափուկ պանրով և սխտորով հաց հաճախ կարելի է գնել պիցցերիայում։
Բայց դրանք շատ ավելի համեղ են ստացվում, եթե դրանք պատրաստեք տանը։

Սխտորով հաց. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 200 գր
_Չոր խմորիչ 5 գր
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ 15 գր
_Տաք ջուր 120 գր
_Աղացած սխտոր 10 գր
_Կարագ 20 գր
_Ֆետա 30 գր


Սխտորով հաց. Պատրաստման եղանակը
_Շաքարավազն ու խմորիչը լցնել տաք ջրի մեջ, խառնել։
_Ալյուրը մաղել և խառնել աղի հետ, չափաբաժիններով ավելացնել հեղուկ զանգվածի մեջ։
_Խմոր հունցել և ավելացնել բուսական յուղ։ Ծածկել և թողնել տաք տեղում 1 ժամ։
_Քերել պանիրը խոշոր քերիչով, մի մասին խառնել մանրացված սխտոր և կարագ։
_Խմորը բաժանել մի քանի մասի և գրտնակել հարթ շերտերով։
_Քսել սխտորով միջուկը և ցանել պանիրը։
_Խմորի շերտերը դնել յուղաթղթով պատված ջեռոցի տապակի վրա։
_Թխել 180 աստիճանով մոտ 10-15 րոպե։

Ստացվում են եթերային, փափուկ և բուրավետ պիցցայիկներ, որոնք տաք մատուցելու դեպքում՝ շատ ավելի համեղ են։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պիցցա, համեղ պիցցայի խմոր







