Սմբուկը Պարմեզանով. Հունական ոճով այս ուտեստը ձեզ անպայման դուր կգա

սմբուկը պարմեզանով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սմբուկը Պարմեզանով. Հունական ոճով այս ուտեստը ձեզ անպայման դուր կգա իր նրբությամբ ու համի հարստությամբ:

Եթե ​​ցանկանում եք հաճույք պատճառել ձեր սիրելիներին թեթև բուսական ուտեստով, հունական ոճով պատրաստեք սմբուկը պարմեզանով, լոլիկով, սոուսով, և կանաչիներով, սա այն է, ինչ ձեզ հարկավոր է ձեր սեղանի համար: Պատրաստման համար կծախսեք մոտ մեկ ժամ:

սմբուկը պարմեզանով

Սմբուկը Պարմեզանով. Ձեզ հարկավոր կլինի

  • 2 մեծ սմբուկ
  • 4 լոլիկ
  • 1 փունջ կանաչ սոխ
  • 150 գր ֆետա պանիր կամ մոցարելլա
  • 50 գր կոշտ պանիր վրան քերելու համար
  • 3 — 4 պճեղ սխտոր
  • աղ
  • աղացած սև պղպեղ
  • 1 թեյի գդալ շաքար
  • ձևավորման համար համեմ կամ մաղադանոս
  • ձիթայուղ

սմբուկը պարմեզանով

Սմբուկը Պարմեզանով. Պատրաստման եղանակը

  1. Լվանալ բանջարեղենը և կանաչիները հոսող ջրի տակ: Կտրել սմբուկը երկայնքով, զուգահեռ շերտերով, չհասնելով պոչին, այնպես որ բոլոր շերտերը միասին կպած մնան, 10 րոպե աղաջրի մեջ թողեք, որ ավելորդ դառնությունը դուրս գա:
  2. Կտրատել լոլիկը, մոցարելլան` օղակներով, կանաչ սոխը մանրացնել, աղ անել և լավ խառնել:
  3. Սմբուկը հանել ջրից, լցնել դրանց կտորների արանքում լոլիկի, մոցարելլայի օղակները, նույն կերպ դնել սոխը:
  4. Զգուշորեն, որպեսզի չխառնվի լցոնումը, սմբուկը դնել ձիթայուղ քսած տապակի վրա:
  5. Սոուս. Կտրատել մնացած լոլիկները փոքր խորանարդիկներով, ճզմել սխտորը դրա մեջ, աղ, պղպեղ անել, խառնուրդին ավելացրեք շաքարավազ, խառնել և 3-5 րոպե եփել ձիթայուղով տապակի մեջ:
  6. Սոուսը լցնել սմբուկի վրա և քերել դրա վրա 50 գր կոշտ պանիր: Ջեռոցում թխել 40-50 րոպե մինչև վերջնական եփվի:
  7. Զարդարել թարմ կանաչիներով:

սմբուկը պարմեզանով

Սմբուկը Պարմեզանով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք