Պանրով և սխտորով սմբուկը ջեռոցում թխելիս ստացվում է պարզ, արագ և շատ համեղ, իսկ ցնցող բույրը տարածվում է ամբողջ խոհանոցում։

Սմբուկը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սմբուկ 2 հատ
_Պանիր 100 գր
_Սխտոր 1 պճեղ կամ՝ ըստ ճաշակի
_Թթվասեր կամ մայոնեզ 2 ճաշի գդալ
_Անուշաբույր կանաչիներ աղ, պղպեղ և կանաչիներ՝ ըստ ճաշակի

Սմբուկը ջեռոցում. Պատրաստման եղանակը
_Վերցնել մեծ սմբուկներ և կտրել ոչ բարակ շերտերով:
_Աղ անել դրանք և թողնել 10 րոպե։
_Պանիրը քերել խոշոր քերիչով։
_Թթվասերը կամ մայոնեզը խառնել քերած սխտորի, համեմունքների, աղի, անուշաբույր կանաչիների հետ՝ ըստ ճաշակի։
_Լվանալ սմբուկները մաքուր ջրով, չորացնել թղթե սրբիչներով՝ ավելորդ խոնավությունը հեռացնելու համար:
_Սմբուկը դնել ջեռոցի յուղած տապակի վրա:
_Քսել սխտորի սոուսը։
_Ցանել դրանց վրա քերած պանիրը:
_Թխել 10-15 րոպե 200 աստիճանի տակ։
_Կարելի է դրանք փաթաթել ռուլետաձև և գեղեցիկ դնել մատուցման ափսեի վրա։

Նախուտեստն էլ ավելի օրիգինալ դարձնելու համար ես երբեմն սոուսով քսած սմբուկի վրա դնում եմ նախապես տապակած շամպինիոնի կտորներ, իսկ հետո պանիր՝ շատ համեղ է ստացվում։
Որպես տարբերակ՝ կարող եք վերցնել աղացած միս, խոզապուխտի շերտ, կրծքամիս, խաշած հավի միս և այլն։ Սմբուկներն ունեն չեզոք համ և համադրվում են մեծ քանակությամբ մթերքների հետ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Շատ շքեղ լցոնած սմբուկ







