Բանջարեղենային հաճելի կերակուր, որի հիմքը կլինի սմբուկը:
Եթե դուք եփելուց հետո Սմբուկով նախուտեստը թողնեք գիշերը մարինացվի սառնարանում, այն կդառնա էլ ավելի համեղ և կծու: Բայց, նույնիսկ եփելուց անմիջապես հետո այն կատարյալ է ստացվում։

Սմբուկով նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սմբուկ 3 հատ
_Ալյուր 50 գր
_Ձու 2-3 հատ
_Աղ 0,5 թեյի գդալ
_Կանաչ սոխ 1 փունջ
_Քաղցր պղպեղ 4 հատ
_Շաքարավազ 1 թեյի գդալ
_Աղ 0,5 թեյի գդալ
_Քացախ 6% 2 ճաշի գդալ
_Սոյայի սոուս 50 մլ
_Սխտոր 2 պճեղ
_Լոլիկ 4 հատ

Սմբուկով նախուտեստ. Պատրաստման եղանակը
_Սմբուկը կտրատել միջին չափի կտորներով:
_Լցնել տոպրակի մեջ, ավելացնել ալյուրը և թափահարել այնպես, որ սմբուկն ամբողջությամբ ալյուրոտվի։
_Ձվերը խառնել աղի հետ, հարել և սմբուկը զանգվածի մեջ լցնել, խառնել։
_Տապակել կտորները բուսայուղի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը, հանել թղթե սրբիչների վրա դնել, թողնել սառչի։
_Կանաչ սոխը կտրատել և տապակել 2 րոպե։
_Քաղցր պղպեղը կտրատել խորանարդներով և ավելացնել սոխին, տապակել 5 րոպե։
_Սոյայի սոուսը խառնել սխտորի հետ, ավելացնել շաքարավազը, աղ՝ ըստ ճաշակի։
_Սոուսը լցնել բանջարեղենի վրա, խառնել և ավելացնել սմբուկը, խառնել և ծածկել կափարիչով, եփել մարմանդ կրակի վրա 5 րոպե։
_Ավելացնել լոլիկի խորանարդիկները, խառնել և եփել ևս 10 րոպե։

Այն կարելի է մատուցել որպես տաք նախուտեստ տարբեր կողմնակի ուտեստների և մսային ուտեստների հետ։ Բայց շատ ավելի համեղ է սառեցրած ուտեստը: Գիշերը այն դրեք սառնարանը և մարինացրեք։ Մինչ ճաշը դուք կունենաք շատ թարմ և թեթև բանջարեղենային ուտեստ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Իմամ Բայալդի ամենահամեղ տարբերակը







