Սա սմբուկով նախուտեստի ամենահաջող բաղադրատոմսերից մեկն է, որը երկար տարիներ գերադասելի է եղել իմ ընտանիքում։
Նրանց համն ուղղակի զարմանալի է, թեթևակի կծու հետհամով։

Սմբուկով նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սմբուկ 2 կգ
_Սխտոր 6 պճեղ
_Կետչուպ 250 գր
_Բուսական յուղ 50 մլ
_Եռացող ջուր 150 մլ
_Աղ 1,5 թեյի գդալ

Սմբուկով նախուտեստ. Պատրաստման եղանակը
_Սմբուկը կտրատել խորանարդներով, աղ անել ու խառնել։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել սմբուկը։
_Թխել բանջարեղենը ջեռոցում 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 15-20 րոպե, մինչև փափկի:
_Սխտորը մանր կտրատել։
_Տոմատի մածուկը կամ կետչուպը խառնել բուսայուղի, սխտորի և աղի հետ:
_Սմբուկները խառնել սոուսի հետ կամ ուղղակի կարելի է բանջարեղենը շերտերով շարել ու վրան սոուսը լցնել։
_Լցնել եռման ջուրը, ծածկել կափարիչով և հասցնել եռման աստիճանի, թուլացնել կրակը և եփել մոտ 30 րոպե։
_Սմբուկները լցնել բանկաների մեջ, մի քիչ սեղմել և կաթսայից լցնել սոուսը։
_Փակել բանկաները մանրէազերծված կափարիչներով, շրջել և ծածկել սրբիչով, թողնել մինչև սառչեն:
_Պահել ձեզ հարմար ցանկացած վայրում։

Կծու, ախորժակ բացող նախուտեստն ամենապարզ և ամենահաջող տարբերակն է, որը հիանալի համադրվում է տարբեր կողմնակի ուտեստների հետ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Իմամ բայալդի







