Սմբուկով ուտեստ. Քիչ ժամանակ պահանջող այս ուտեստը կգոհացնի ձեզ, այն նաև շատ համեղ և հագեցնող է ստացվում
Խրթխրթան կեղևով՝ աղացած մսով լցոնված սմբուկը հիանալի նախուտեստ է տոնական սեղանի համար, որպես խնջույքի ուտեստի, խորովածի և աղցանների հավելում:

Սմբուկով ուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սմբուկ 2 հատ
_Աղացած միս 400 գ
_Սոխ 1 հատ
_Սխտոր 2 պճեղ
_Պղպեղ 1 թեյի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Ալյուր 100 գ
_Ձու 2 հատ


Սմբուկով ուտեստ. Պատրաստման եղանակը
_Վերցնել մեծ սմբուկներ և կտրել 5 մմ հաստությամբ շրջանակներով:
_Վերցնել աղացած միս՝ ըստ ճաշակի:
_Համեմել քերած սոխով և սխտորով, աղ և պղպեղ, համեմունքներ՝ ըստ ձեր ցանկության: Կարելի է նաև կտրատած կանաչիներ ավելացնել:
_Բանջարեղենի յուրաքանչյուր շրջանակի վրա մի փոքր աղացած միս դնել և տարածել սմբուկի մակերեսով:
_Ձուն հարել, աղ և պղպեղ անել, կարելի է նաև պապրիկա ավելացնել:
_Աղացած մսով շրջանակները թաթախել ալյուրի, այնուհետև ձվի մեջ և դնել տաքացրած յուղով տապակի մեջ:
_Կափարիչի տակ տապակել երկու կողմից՝ թույլ կրակով:
_Մատուցելու ժամանակ ուտեստը շարել հազարի տերևների վրա և շաղ տալ վրան մանրացված կանաչիներ և սխտոր:


Սմբուկն ու միսը միշտ լավ են համադրվում, կարող եք պատրաստել նաև տնական սոուս: Եթե վերցնեք սունկ աղացած մսի փոխարեն՝ կստանաք շատ շքեղ համ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մակարոն լցոնած սմբուկով







