Սմբուկով ուտեստ. Այս բաղադրատոմսով ստացվում է մի ուտեստ, որը նման է մսով կերակուրների համին, բայց շատ ավելի համեղ է ստացվում:
Սմբուկն, ինչպես դդմիկը, վաղուց դարձել է բազմակողմանի բանջարեղեն, որը կարող է փոխարինել մի շարք մթերքների:

Սմբուկով ուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սմբուկ 2 հատ
_Եգիպտացորենի օսլա 1 ճաշի գդալ
_Ալյուր 4 ճաշի գդալ
_Ձու 1 հատ
_Սխտոր 1 պճեղ
_Աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ 3 ճաշի գդալ
_Տոմատի մածուկ 1 ճաշի գդալ
_Ֆրանսիական մանանեխ 1 թեյի գդալ
_Շաքարավազ 1 թեյի գդալ
_Սոյայի սոուս 50 — 80 մլ


Սմբուկով ուտեստ. Պատրաստման եղանակը
_Սմբուկը պատառաքաղով քերել երկայնքով և կտրատել խոշոր կտորներով։
_Լցնել տոպրակի մեջ, ավելացնել օսլան ու ալյուրը, խառնել, լցնել տարայի մեջ։
_Ձուն պատառաքաղով հարել ու լցնել սմբուկի վրա, խառնել։
_Սմբուկները տապակել բուսայուղի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը:
_Սխտորը մանր կտրատել և կես րոպե տապակել բուսայուղի մեջ, ավելացնել սոյայի սոուսը, տոմատի մածուկը, մանանեխը, խառնել և շոգեխաշել մի քանի րոպե։
_Սմբուկները լցնել ափսեի վրա, վրան լցնել այս սոուսը և ցանել մանր կտրատած կանաչիներ։
_Խառնել և թողնել մարինացվի 30 րոպե։

Այսքան փափուկ և բուրավետ, շատ ախորժելի սմբուկը կարելի է մատուցել տարբեր կողմնակի ուտեստների հետ։
Առավել հարմար են թխած կարտոֆիլը կամ կարտոֆիլի պյուրեն: Եթե դուք սունկ եք սիրում, ապա այս ուտեստը հեշտությամբ վերածվում է սնկով կերակրատեսակի՝ սոուսին ավելացրեք 1,5 թեյի գդալ սնկի համեմունք։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սմբուկով տաք նախուտեստ







