Սմբուկով և սպիտակաձավարով կոտլետներ փափուկ և հյութալի են և ոչնչով չեն տարբերվում մսով ուտեստներից։
Ես սրանք միշտ պատրաստում եմ հյուրերիս համար և բոլորին է դուր գալիս այս համը։

Սմբուկով և սպիտակաձավարով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սմբուկ 2 հատ
_Ջուր 100 մլ
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Սոխ 1 հատ
_Լոլիկ 2 հատ
_Սպիտակաձավար 4 ճաշի գդալ
_Ձու 1 հատ
_Սխտոր՝ ըստ ճաշակի
_Պաքսիմատ


Սմբուկով և սպիտակաձավարով կոտլետներ. Պատրաստման եղանակը
_Սմբուկը լավ լվանալ չորացնել, խորանարդներով կտրատել և թավայի մեջ շոգեխաշել, ապա լցնել ջուրը, ծածկել կափարիչով, եփել մինչև պատրաստ լինի։
_Սոխը մանր կտրատել։
_Մաքրել լոլիկը և մանր կտրատել, մանրացնել նաև սխտորն ու կանաչիները։
_Խառնել բոլոր բաղադրիչները ավելացնել ձուն, սպիտակաձավարը, խառնել։
_Տարան փակել ու թողնել 30 րոպե, որպեսզի սպիտակաձավարը լավ ուռչի։
_Կոտլետներ կազմել, պաքսիմատի մեջ թաթախել և տապակել բուսայուղի մեջ։

Կոտլետները կարելի է մատուցել թարմ բանջարեղենային աղցաններով, տարբեր համեղ ուտեստներով, սոուսներով։ Բաղադրիչներին կարող եք ավելացնել նաև տապակած սունկ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Դդմիկով կոտլետ շատ հեշտ և համեղ դդմիկով կոտլետ







